ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Համացանցում զրպարտողների կողմից տարածված ամենամեծ ստերից մեկն այն է...

03:00:00 11.01.2024

Համացանցում զրպարտողների կողմից տարածված ամենամեծ ստերից մեկն այն է...

Համացանցում զրպարտողների կողմից տարածված ամենամեծ ստերից մեկն այն է, որ Հունվարի մեկի մեր խաղաղ ու կարգապահ հանրահավաքը/քայլերթը «պայմանավորված էր իշխանությունների հետ», և դա է իրենց պատկերացմամբ պատճառը, որ ոստիկանությունը մեզ բերման չենթարկեց։ Սա պարզապես ևս մի անհիմն անհեթեթություն է, քանի որ մենք ընդհանրապես ոչ մեկին չտեղեկացրինք, որովհետև կարծում էինք, որ մեր փոքր հանրահավաքի համար պետք չէր դա անել։ Մենք հետո իմացանք, որ ցանկացած քանակի հանրահավաք/քայլերթի համար պետք է տեղեկացնենք ոստիկանությանը, որի արդյունքում մենք ընդունեցինք մեր սխալը և ասացինք, որ մյուս անգամ կտեղեկացնենք։ Մենք բերման չենթարկվեցինք, որովհետև ոչ մեկի դեմ դուրս չէինք եկել և նոր տարվա օրը բոլորը հանկարծակի էին եկել։ Մեր ամբողջ հանրահավաք ու քայլերթը տևեց մոտավորապես 1-1.5 ժամ, և այդ ամբողջ ընթացքում մենք միայն հայամետ կարգախոսներ էինք հնչեցնում առանց որևէ «ատելության խոսք» քարոզելով կամ բռնի կոչեր անելով։ 

Մարդկանց մոլորեցնող մեդիան (մոտ 90%-ը) և նրանց հարթակներում աշխատող անամոթ ու սուտասան «վերլուծաբանները» մեզ ուզում են ներկայացնել որպես բոբո «ֆաշիստներ», կարծես թե մենք հատուկ նպատակ ենք ունեցել, իրենց ասածով՝ «Նժդեհին ֆաշիստ դարձնել»։ Սակայն փաստն այն է, որ մեր ամբողջ հանրահավաքի ու քայլերթի ժամանակ ո՛չ Հիտլերի անունն ենք տվել, ո՛չ Մուսոլինիի, ո՛չ «նացիզմի», ո՛չ «ֆաշիզմի», ո՛չ էլ «նացիզմի» կամ «ֆաշիզմի» որևէ կարգախոս օգտագործել։ Հավերժության դրոշը սև, սպիտակ ու կարմիր գույների հետ օգտագործելու ու մեր աջ ձեռքները ուղիղ պարզած (որը իրականում հին արիական ողջունելու ձև է, որոնք շարունակում են ցայսօր անել հայ հեթանոսները) պահելու համար ապազգային դավադիր մեդիան մեր հասցեին ամեն զրպարտանք հնչեցրեց ու մեզ ներկայացրեց որպես ազգի թշնամիներ։ Եթե սև սպիտակ ու կարմիր գույներ օգտագործելը մարդուն միանգամից «ֆաշիստ» է դարձնում, ուրեմն Յեմենը «ֆաշիստական» երկիր է, քանի որ այդ գույները իրենց պետության դրոշի գույներն են։ Եթե աջ ձեռքն ուղիղ պարզելը մարդուն միանգամից «ֆաշիստ» է դարձում, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ բռունցքը բարձր պահելը մարդուն բոլշևիկ կամ մարքսիստ է դարձնում, որովհետև միզազգային քաղաքականության մեջ դա համարվում է մարքսիստների ողջունելու ձևը։ 

Մեդիայում աշխատող դատարկաբանները միայն իրենց հիմար «վերլուծությունները» արեցին առանց գրեթե երբեք չնշելով մեր շարժման անունը և առանց երբեք ցույց չտալով օրինակ իմ տված ճառը Նժդեհի արձանի առջև, որպեսզի մարդիկ իրենց ականջներով չլսեն ու իրենց աչքներով չտեսնեն, թե մենք իրականում ինչ ենք ասել ու ինչ ենք արել։ Հայ (և ծպտյալ հայ) «վերլուծաբանները» փոխանակ ասեն, որ ոչ մի «նացիստական» կամ «ֆաշիստական» քարոզչություն տեղի չի ունեցել, շարունակում են կրկնել թուրքական, սիոնիստական և բոլշևիկյան ԶԼՄ-ների ստերը՝ նրանց ջրաղացին ջուր լցնելով։

Հետևաբար, հարգելի ու արժանապատիվ հայրենակիցներ, խնդրում ենք հալած յուղի պես չընդունեք մեդիայի ու նրանց «մասնագետների» ստերը, և մեր մասին որևէ եզրահանգման հասնելուց առաջ սկզբից մինչև վերջ դիտեք մեր ողջ հանրահավաքի ու քայլերթի տեսանյութը ( youtube.com/@HosankOfficial )։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք  

Մի՛շտ Հայ


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։