ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Գարեգին Նժդեհը երազանք ուներ, որը Հայաստանն է...

02:00:00 09.03.2022

Գարեգին Նժդեհը երազանք ուներ, որը Հայաստանն է...

Գարեգին Նժդեհը երազանք ուներ, որը Հայաստանն է, սակայն պատուհանից դուրս նայելիս չենք տեսնում այդ երազանքը:

Տեսնում ենք չդաստիարակված ու հեդոնիստ երիտասարդներ, արտագաղթող ընտանիքներ, ամուսնալուծված, քիչ զավակ ունեցող զույգեր, գետնին աղբ գցող հետիոտներ, բազմաթիվ հիվանդություններից տառապող ազգակիցներ, երդմնազանց տղամարդիկ, Հայրենիքի վիճակից բողոքող գյուղացիներ ու բանվորներ, ծառայությունից փախչող վախկոտ դասալիքներ, պետականության վրա թքած ունեցող գավառամիտներ, արևմտամետ կամ արևելամետ քաղաքական գործիչներ, պարտականությունից ու պատասխանատվությունից խուսափող նյութապաշտ և եսասեր քաղքենիներ, պետության գլխին ապիկար ու դավաճան սրիկաներ, և պառակտված հայրենակիցներ՝ մասնատված Հայրենիքում:

Իսկ երազանքում տեսնում ենք կամքից ուժեղ և պողպատի պես պինդ վճռական երիտասարդներ, Սփյուռքից վերադարձող հայ ընտանիքներ, բազմազավակ երջանիկ զույգեր, բնությունը ու քաղաքը մաքուր պահող հետիոտներ, առողջ ու եռանդով լի ազգակիցներ, խոսքի տեր ու հաստատակամ տղամարդիկ, ժպիտով աշխատող բանվորներ և գյուղացիներ, ծառայությունը փայլուն ու պատվով կատարող զինծառայողներ, պետականությունը աչքի լույսի պես պահող հայրենասերներ, հայամետ ու ճշմարտամետ քաղաքական գործիչներ, պարտականությունը ու պատասխանատվությունը կրող արժանապատիվ, ցեղապաշտ և հոգևոր քաղաքացիներ, պետության գլխին՝ ազնիվ ու անձնուրաց առաջնորդներ, և համախմբված հայրենակիցներ՝ միացյալ Հայաստանում:

Սա ամեն հայ արորդու սրտից բխած այն երազանքն է, որը պետք է իրականանա:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։