ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Եթե նույնիսկ Ամերիկայի կամ որևէ այլ գերտերության նախագահը դառնա ամենահայամետ մարդը...

01:40:00 08.12.2024

Եթե նույնիսկ Ամերիկայի կամ որևէ այլ գերտերության նախագահը դառնա ամենահայամետ մարդը...

Եթե նույնիսկ Ամերիկայի կամ որևէ այլ գերտերության նախագահը դառնա ամենահայամետ մարդը, մենք առանց անհողդողդ պայքար մղելով ոչ մի արդյունքի չենք հասնի և կրկին մեր աչքերով կտեսնենք, թե ինչպես է ամբողջ Հայաստանը արժանանում Արցախի ճակատագրին՝ Սյունիքից սկսած: Միակ արժանապատիվ ելքը այս ստորացուցիչ վիճակից պայքարել, զոհաբերելն ու մարտնչելն է, և նրանք ովքեր ուրիշ բան են ձեզ ասում պարզապես տգետ են կամ ազգին մոլորեցնող խաբեբա սրիկաներ են, ովքեր մարդկանց ասում են այն, ինչ նրանք ուզում են լսել և ոչ թե այն, ինչ պետք է լսեն:

Եվ նրանք, ովքեր կարծում են, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» խաղաղություն է բերելու ու Սյունիքն անվտանգ է պահելու՝ պարզապես ինքնախաբեությամբ են զբաղված, քանի որ կարծում եմ իրենց հոգու (եթե իրոք ունեն հոգի) խորքում գիտեն, որ դա սուտ է: Մենք շատ լավ էլ գիտենք, որ Սյունիքի համար շատ թեժ պայքար է լինելու մոտ ապագայում, և միմիայն Նժդեհի վճռական բոցավառ ոգու օրինակին հետևելով մենք կարող ենք Սյունիքը Հայաստանի մաս պահել՝ կանխելով մեր Հայրենիքի անդառնալի մասնատումը՝  փրկելով մեր պետականությունը  վերջնական կործանումից:

Եթե ուզում ենք այս անգութ աշխարհում մեր պատմության վերջին էջը թերթելու փոխարեն ոսկե տառերով նոր էջ բացենք, պետք է պատրաստ լինենք մեր անկոտրում կամքը կիառելով մեր թշնամիներին ուժ ցուցաբերենք և սարսափ ներշնչենք նրանց մեջ:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի'շտ Հայ

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։