ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ութ տարի առաջ այսօր միակողմանի տոմսով իմ ծննդավայր ԱՄՆ-ից տեղափոխվեցի Հայաստան...

04:30:00 27.11.2024

Ութ տարի առաջ այսօր միակողմանի տոմսով իմ ծննդավայր ԱՄՆ-ից տեղափոխվեցի Հայաստան...

Ութ տարի առաջ այսօր միակողմանի տոմսով իմ ծննդավայր ԱՄՆ-ից տեղափոխվեցի Հայաստան։ Այս օրը ինձ համար տոն է դարձել, քանի որ ինձ հիշեցնում է այն պահը, երբ ամեն ինչ թողեցի ու նոր կյանք սկսեցի։

Մեծ մասը կարծում էր, որ մի վեց ամիս կմնամ ու մարդկանցից հիասթափվելուց հետո հետ կգնամ ԱՄՆ, բայց տեսան որ գալուց մի տարի հետո ծառայության համար մտա բանակ: Ծառայության մտնելու ժամանակ ասում էին, որ բանակից հիասթափվելուց հետո հետ կգնամ, բայց հետո տեսան, որ կամավորագրվեցի պատերազմում: Պատերազմի խայտառակ պարտությունից հետո կարծեցին, որ կիասթափվեմ իրավիճակից և հետ կգնամ, բայց տեսան, որ այդ պարտությունից մի տարի հետո միայնակ առանց որևէ օգնության նոր ազգային քաղաքական շարժում հիմնադրեցի: Քաղաքականություն մտնելուց հետո ասացին, որ հեսա կհիասթափվեմ քաղաքականությունից և հետ կգնամ: Սակայն քաղաքականություն մտնելուց համարյա երեք տարի անց շարունակում եմ շարժումը զարգացնել, որպեսզի մինչ 2033թ շարժումը հասցնել հաղթանակի և օրինական միջոցներով գալ իշխանության, իսկ կասկածողները գնալով քչացել են:

Կասկածողներին չեմ կարող մեղադրեմ ու ոչ մի հակակրանք չունեմ նրանց հանդեպ, քանի որ նրանք չէին հասկանում, որ գործ ունեն հայ «խենթի» հետ )))

#Sic_Parvis_Magna

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։