09:20:00 10.02.2025
Ժողովրդավարությունը ազգի բարգավաճման շահերին հակասողը կեղծ համակարգ է, որը վաղ թե ուշ ինքն իր ստերի ծանրության տակ կործանվելու է, քանի որ բնության ուժերի կողմից այն դատապարտված է կործանման:
«Բարոյական դեմոկրատիան մարդկային արարածի անկատարելության պատճառով կմնա երազ, ինչպես երազ մնաց ճշմարիտ քրիստոնեությունը։ Իսկ թվաբանական դեմոկրատիայի ղեկավարները, թղթի վրա տեսականորեն ենթարկվելով հանրության կամքին, գործնականում պառակտելով և աղավաղելով ազգի ոգին, նրան ծառայեցնում են իրենց անձնական ու խմբակցական շահերին։ Մարդկային բանականության ու բարոյականի կողմից ժխտված այդ անիշխանացուցիչ ու ապականարար վարչաձևի, ինչպես և իր հոգևոր ծնող լիբերալիզմի գերեզմանի փորձ էր եվրոպական պատերազմը, իսկ թաղումը այսօր` երկու տասնամյակ հետո, կատարում է նոր պատերազմը:»
- Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ», 1941թ., հ. 13, 14, 15
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ