03:00:00 23.01.2024
Այո՝ թող կանայք սովորեն զենք կրակել ու նույնիսկ ավելի թեթև պայմաններում (շեշտը դնելով բուժքույրության վրա) ու ավելի կարճ ժամկետով (6 ամիս) ծառայեն բանակում (տղամարդկանց վաշտերից առանձին), որպեսզի կարողանան ծայրահեղ ժամանակներում իրենք էլ մասնակցեն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, բայց կնոջ թիվ մեկ ծառայությունը Հայրենիքի հանդեպ միշտ եղել է ու կմնա առողջ երեխաններ ունենալը ու մեծացնելը, որը պետք է օգնի ոչ միայն իր ամուսինը (բնականաբար), այլև պետությունը՝ նորապսակ առողջ հայ զույգերին բազմաթիվ արտոնություններ տալով։
Ամեն դեպքում, նորից շեշտեմ, որ կանանց մասնակցությունը մարտական գործերին պիտի միայն օրհասական ժամանակներում լինի։ Նույնիսկ այս ամենը ասելով ու գիտակցելով ես էլի մի տեսակ ամոթանք ապրեցի, որ մի շաբաթ առաջ Հայոց բանակում առաջին կին ժամկետային զինծառայող է զորակոչվեց, որովհետև եթե մենք՝ տղամարդիկ մեր պարտականությունը ճիշտ կատարեինք ու չթուլանայինք այս հարմարավետ դարաշրջանում, և չթողնեինք հասներ այս վիճակին, կանանց ծառայությունը Բանակում պարտադիր կարող էր ընդհանրապես չլիներ։ Եթե տղանները կեղծ հիմունքներով բանակից ազատվելու կամ արտագաղթելու փոխարեն անձնական պատասխանատվություն կրեին ու իրենց պարտականությունները խորը գիտակցեին, կանայք մեր սահմանները զենքով պաշտպանելու փոխարեն կմտածեին երեխաններ ունենալու ու դաստիարակելու մասին։
Այս ամենը ես որպես նշան եմ ընդունում, թե որքան է առնականությունը ու տղամարդկայինությունը նվազել մեր հասարակության մեջ, քանի որ միայն նման պայմաններում են կանայք ստիպված լինում մի կողմ դնեն իրենց կանացիությունը և իրենք էլ առնական դառնան։ Հասարակության մեջ տղամարդու պարտականությունն է իր համայնքի համար լինի ապահովողը, պաշտպանողը և առաջնորդողը, բայց մենք այս հարցում կարծես թե ձախողում ենք և ճիշտ օրինակ չենք ծառայում ապագա սերունդների համար։
Ժամանակն է, որ փոխենք դա։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ