ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Աշխարհով մեկ սիոնիստական ուժերը հրահրում և սատարում են Իրանում տեղի ունեցող խռովություններին...

03:33:00 14.01.2026

Աշխարհով մեկ սիոնիստական ուժերը հրահրում և սատարում են Իրանում տեղի ունեցող խռովություններին...

Աշխարհով մեկ սիոնիստական ուժերը հրահրում և սատարում են Իրանում տեղի ունեցող խռովություններին՝ տապալելու Իսլամական հանրապետությունը և իրենց խամաճիկը՝ շահի որդի Փահլավուն, գահ բարձրացնելու համար: Սակայն Իրանի կառավարությունը կարծես կարողանում է դիմադրել և ճնշել այդ ներքին խռովությունները, բայց, միևնույն է, խնդիրը իրանցիների համար դեռ չի լուծվել, այլ նոր է սկսում:

Արժանապատիվ իրանցիները, որքան էլ դեմ լինեն սիոնիզմին, այլևս չեն կարող հանդուրժել իսլամական ռեժիմը, որը իրենց մշակույթին ու էությանը համապատասխան չէ: Ուղղակի խնդիրն այն է, որ իսլամական ռեժիմին փոխարինող դրական ուժ չկա, և դրա պատճառով իրանցիները մնացել են երկու քարի արանքում: Ամեն դեպքում, այաթոլաների ու սիոնիստների միջև պայքարը շարունակվելու և թեժանալու է, ինչը կարող է վերածվել մեծ պատերազմի, եթե Իրանի համերության բաժակը լցվի: Շատ հնարավոր է, որ ապագայում այդ երկու ռեժիմները միաժամանակ տապալվեն:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։