04:34:00 24.06.2026
Գրեթե ամեն օր այսպես կոչված «ընդդիմությունից» տարբեր քաղաքական «գործիչներ» ու «հոգևորականներ» ձերբակալվում են իշխող հայադավ խմբակի կողմից, իսկ երբեմն ԱԺ-ում կամ այլ նիստերում տեղի են ունենում կռիվներ և հրմշտոցներ։ Այս ամենը կատարվում է և լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից, որպեսզի նմանատիպ էժանագին թատրոններ բեմադրելով՝ պատրանք ստեղծվի, թե այս թրքասեր իշխանության և նրանց ազգադավ օրակարգի դեմ իբր դիմադրություն կա։
Նրանք կարող են իսկապես բռնի ուժ կիրառել միմյանց նկատմամբ և նույնիսկ անկեղծորեն ատել իրար, սակայն դա չի փոխում այն փաստը, որ բոլորը նույն ապազգային գաղափարական ճամբարից են և, ի վերջո, գիտակցաբար կամ անգիտակցաբար սպասարկում են տարբեր երանգներով նույն հակահայկական ուժերին։ Բոլորը, ըստ էության, հայրենադավ բոլշևիկների ժառանգներն են և չեն կարող փոխել իրենց էությունը, ինչպես առնետներն ու բորենիները չեն կարող փոխել իրենց բնույթը։ Այս նեոբոլշևիկյան համակարգի համար կենսական նշանակություն ունի, որ այս պատրանքը շարունակի գործել, եթե այն ցանկանում է պահպանել իր դիրքերը, հայ ազգին հնազանդ պահել և շարունակել դավաճանել նրան։
Այդ պատճառով հայ ազգայնականները պարտավոր են բարձրաձայնել ճշմարտությունը և բացահայտել այս կեղծիքը, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ջախջախել այս պատրանքը և մեր հայրենակիցներին ցույց տալ ճիշտ ճանապարհը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ