ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ճշմարիտ քաղաքական շարժումը, որը ցանկանում է մաքուր ու անկախ մնալ...

07:13:00 06.12.2025

Ճշմարիտ քաղաքական շարժումը, որը ցանկանում է մաքուր ու անկախ մնալ...

Ճշմարիտ քաղաքական շարժումը, որը ցանկանում է մաքուր ու անկախ մնալ՝ իրեն հեռու պահելով աղտոտված ճահիճից, բացարձակապես չի կարող զիջումների գնալ այդ ճահիճից առաջացած աղտոտվածների հետ։ Հայաստանում դավաճան նեոբոլշևիկները իրենց ներքին քաղաքականությունը վարում են հենց այնպես, ինչպես իրենց արտաքին քաղաքականությունը՝ զիջելով ամեն ինչ հանուն փողի ու պաշտոնի։ Այդ է պատճառը, թե ոնց հաղթանակած պետությանը տարան խայտառակ պարտության, և հիմա էլ մեր ամբողջ երկիրն են տանում կործանման: 

Այնուամենայնիվ, մեր մարգարե Սպարապետը շատ լավ հասկանում էր, որ հաղթանակներին հասնելու համար մեր պայքարում պետք է անզիջող լինենք՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարաբերություններում։ Մենք միշտ ասում ենք, որ պետք է լինել հայամետ ու մնալ Հայաստանակենտրոն, բայց մարդիկ ասում են, թե դա «հնարավոր չէ»՝ մոռանալով, որ մեր պատմության բոլոր մեծ հերոսները նախ և առաջ եղել են հայամետ, այլ ոչ թե ռուսամետ, թրքամետ կամ արևմտամետ։ Մեր փառապանծ նախնիները ցույց են տվել, որ վերջում հենց այդ անզիջող հայամետ դիրքորոշումն է հաղթում։ Միայն ճշմարտության հանդեպ անզիջող լինելը կարող է թրի պես կտրել մեր թշնամիների՝ խառը կապած «Գորդյան հանգույցը»՝ բացելով նոր ու փառահեղ ճանապարհ մեր ազգի համար։

«Ստել՝ նշանակու է հայհոյել ճշմարիտը,- ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելու...Եղիր ազատ: Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալիդ առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...Եղի՛ր բացարձակ: Եվ ոչ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել՝ նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...» - Գարեգին Նժդեհ

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։