ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

2018թ-ին Տավուշի դիրքերում ու հետո 44-օրյա դավադիր պատերազմում ծառայելու ժամանակ...

03:00:00 17.04.2024

2018թ-ին Տավուշի դիրքերում ու հետո 44-օրյա դավադիր պատերազմում ծառայելու ժամանակ...

2018թ-ին Տավուշի դիրքերում ու հետո 44-օրյա դավադիր պատերազմում ծառայելու ժամանակ իմ ծառայակից ընկերները ինձ ասում էին «Ամերիկացի» (կամ «Ամերիկանո», «Ամերիկոս»), բայց հեգնականորեն ես էի բոլորից մաքուր հայերեն խոսում՝ բոլոր իրերի համար մաքուր հայկական բառեր օգտագործելով։ Օրինակ «ասկոլկեք»-ի փոխարեն ասում էի բեկոր, «ստվոլ»-ի փոխարեն՝ փող, «լապատակա»-ի՝ բահ, «սնարյադ»-ի՝ արկ, «յաշիկ»-ի՝ արկղ, և նման շատ այլ բառեր։ 

Ես հայկական բառերը օգտագործում էի ոչ թե նրա համար, որ այդ իրերի օտար բառերը չգիտեի, այլ նրա համար, որ չէի ուզում շարունակել այդ վատ սովորությունը ու չէի ուզում մեր հայոց բանակը շարունակել պղծել այդ թուրքական ու ռուսական բառերով։ Դրա համար իմ զինակից ընկերները հաճախ ինձ ընկերավարի ձեռ էին առնում, բայց ես դրանից բնավ չէի նեղվում, քանի որ գիտակցում էի՝ շատ ավելի կարևոր է մտքով, սրտով ու հոգով հայկական լինել, և ունենալ «Ամերիկացի» մականունը, քան մակերեսով իբր «հայկական» լինել ու երազել Ամերիկայում ապրելու մասին։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։