02:00:00 18.02.2022
Աջ
կողմի մարդը Պատրիկ Լանկաստերն (Patrick Lancaster) է՝ ամերիկացի լրագրող,
որն ապրում է Ուկրաինայում: Նա 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ
Արցախում էր և լուրերն էր մեկնաբանում հօգուտ Հայաստանի և իր
տեսանյութերում միշտ հայամետ դիրքորոշում է ունեցել, և զարմանալիորեն՝ ի
տարբերություն մեր՝ հարյուր հազարավոր հայրենակիցների, նա «Ղարաբաղին»
Արցախ է միշտ անվանում: Նրա հետ ծանոթացա դավադիր պատերազմի ավարտից մեկ
ամիս հետո, երբ մասնակցում էի Գերագույն դավաճան վիժվածքի հրաժարականը
պահանջող ցույցերին: Նա ասաց, որ մի օր կուզի առանձին ինձ հետ առցանց
հարցազրույց անցկացնի, ես էլ համաձայնեցի, քանի որ շատ բաներ ունեի ասելու
այդ իրադարձությունների վերաբերյալ:
Մի քանի շաբաթ հետո
կազմակերպեցինք և, անկեղծ ասած, հարցազրույցի ձևաչափը ու վարումը բնավ
դուրս չեկավ, քանի որ այն ավելի շատ քննարկում էր: Թեմաներից հաճախ շեղվում
էր հարցազրուցավարը (որը Պատրիկի՝ Չինաստանում ապրող ընկերն էր) և անկապ
հարցեր էր տալիս, որոնք Արցախի կամ պատերազմի հետ կապ չունեին: Այդ
քննարկման ավարտից հետո, ես Պատրիկին խնդրեցի տեսանյութի վերնագիրը փոխի,
որովհետև վերնագրել էր՝ «Ամերիկացի զինվորը, որը Հայաստանի համար կռվեց
Ադրբեջանի դեմ», և տեսանյութի նկարի համար միտումնավոր օգտագործեց՝
ամերիկայի անապատներում զենք կրակելուց իմ նկարներից մեկը: Նրան ասացի ու
նաև տեսանյութում էի շեշտել, որ ես եբրևէ ամերիկյան զինված որևէ ուժերում
չեմ ծառայել ու նույնիսկ նման միտում չեմ ունեցել այդ անցեղ ու ջհուդների
օրակարգը առաջ տանող բանակում ծառայել: Ասացի, որ դա ապատեղեկատվություն է և
պետք է փոխի, քանի որ դիտորդի վրա տպավորություն է թողնում, որ ես
ամերիկայից եկած ինչ-որ վարձկան եմ և ոչ հայրենադարձ ազգայնական: Ասել էի,
որ վերնագիրը փոխի՝ «Ամերիկայից եկած հայը, որը մասնակցել էր պատերազմին»:
Ամիսներ անցան և որոշեցի ստուգել այդ տեսանյութը և տեսնեի, որ վերնագիրը
փոխել էր թե չէ, բայց տեսա, որ դեռ նույնն էր մնացել: Ես նորից գրեցի նրան և
ասացի, որ ինչու չի փոխել և այդ անգամ պահանջեցի անհապաղ փոխի: Նա ասաց,
որ «սպառնալիքներին չի պատասախանում» և ինձ արգելափակեց Թելեգրամից:
Այս
ամենը շատ տարօրինակ էր և այս դեպքից հետո ես սկսեցի կասկածել, որ այս
մարդը գուցե Ադրբեջանի լրտես է, որը ձևանում է իբր հայամետ լրագրող՝ մեզ
մտերմանալու համար: Ինչպես ասվում է՝ «ընկերներիդ մոտիկ պահիր, բայց
թշնամիներիդ՝ ավելի մոտիկ»: Նա գուցե ուզում էր Աշխարհին ցույց տալ, որ
միայն Ադրբեջանը վարձկաներ չի տարել Արցախ, այլև Հայաստանն էլ է նույնը
արել՝ օգտագործելով Սփյուռքի ռեսուրսը: Ես արդեն իսկ ադրբեջանցիների
ցուցակում եմ՝ որպես Ամերիկայից եկած հայ «ահաբեկիչ», որովհետև 2017թ-ի
ձմռանը մասնակցեցի ՈՄԱ-ի զինվորական արշավին և այդ պահից սկսած մտել եմ
նրանց սև ցուցակում (որի PDF-ը գտա համացանցում): Ես կոնկրետ ապացույց
չունեմ պնդելու համար, որ Պատրիկ Լանկաստերը Ադրբեջանի կամ այլ երկրի լրտես
է թե չէ, բայց նրա վարքագիծը ու պահվածքը այդ հարցում շատ կասկածահարույց
էր: Շատ հավանական է, որ փորձում եր իմ համբավը փչացնելով փչացնել նաև մեր՝
Հայոց բանակի համբավը:
Ամեն դեպքում ես ինքս ինձ եմ մեղադրում,
որովհետև պիտի շատ ավելի զգուշ լինեի այդ հարցում ու չվստահեի այդ
սրիկային: Սովորեցի իմ սխալից ու մյուս անգամ ավելի զգուշ կլինեմ:
Տեսանյութի հղումը կտեղադրեմ մեկնաբանության մեջ և խնդրում եմ բոլորին գնալ
և ռեփորթ անել, որպեսզի ջնջվի այն՝ ապատեղակատվություն տարածելու համար:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։