ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Նորաստեղծ Ցեղակրոն Շարժման՝ Հոսանքի դրոշը

02:00:00 20.12.2021

Նորաստեղծ Ցեղակրոն Շարժման՝ Հոսանքի դրոշը

Ցանկանում եմ պատասխանել իմ հայրենակիցներին, որոնք «Հոսանքի» խորհրդանշի ու դրոշի հասցեին ուղղում են տարբեր մեղադրանքներ․ ինչպես, օրինակ, «պտույտը սխալ ուղղությամբ է», «նման է Ֆաշիստական Գերմանիայի դրոշին», «գույները ճիշտ չեն» և այլն: Պտույտի մասով հնչած մեղադրանքները անհեթեթություն են, քանի որ մեր լեռնաշխարհում երկու ուղղությունն էլ միշտ օգտագործվել է և ունեցել է նույն իմաստը՝ հավերժության ու արարչագործության: Այն թեզը, որ իմ ընտրած ուղղությունը «խավար ու մահ» է խորհրդանշում, բացարձակապես սուտ է: Այդ ուղղությունը ամենագեղեցիկն է, և համոզված եմ, որ արվեստագետների մեծամասնությունը ինձ հետ համաձայն կլինի: Ինչ վերաբերում է նրան, որ Ցեղակրոն շարժման՝ «Հոսանքի» դրոշը նման է Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիայի դրոշին, դա միայն պատիվ ու հաճոյախոսություն պիտի համարվի: Ընտրված գույները, որոնց համադրությունը ամենագեղեցիկն է ու իմաստալից, ամենևին պատահականություն չեն, և դրանց իմաստը տվել եմ «Հոսանք»-ի հավատամքում (www.hosank.net/manifesto)։ Այդ հատվածը նորից կտեղադրեմ այստեղ.


«Հոսանքի» խոհրդանիշն ու դրոշն է հայկական հավերժության նշանը՝ սև ու սպիտակով՝ կարմիր ֆոնի վրա, որը գալակտիկայի պտույտներով խոհրդանշում է տիեզերքում երկու հակադիր ուժերի միասնությունը, առանց որի՝ տիեզերքում չի լինի արարում: Հավերժության նշանի պտույտը բնութագրում է հենց «Հոսանքը»՝ ցեղի հավիտենական շարժումը: Կարմիրն էլ խորհրդանշում է ցեղի արյունը՝ այն օղակը, որի միջոցով մենք կարող ենք կապվել Արարչին ու արարչաստեղծ գործընթացին: Հավերժության նշանն էլ ունի ութ թև՝ չորս սպիտակ, չորս սև, որովհետև ութ թիվը ոչ միայն հայկական մշակույթում ամենատարածված թիվն է, այլև մաթեմատիկայի ու գիտության մեջ մեծ նշանակություն ունեցող թիվ (∞): Ութ թիվը մաթեմատիկայի մեջ հենց հավերժության նշանն է: Մենք ապրում ենք քառաչափ (երեք առանցքները՝ ժամանակի հետ) իրականության մեջ, բայց այդ իրականությունը բաղկացած է «սիս» (փոքր) և «մասիս» (մեծ) աշխարհներից, որի համադրությունը տալիս է ութչափանի տարածություն:

Ստեղծելով այս դրոշը ես հայկական հավերժության նշանին տվել եմ արիական ու հոգևոր իմաստ:

Եթե որևէ մեկը ավելի գեղեցիկ ու իմաստալից դրոշ կարող է ստեղծել հավերժության նշանի հետ կապված, պատրաստ եմ համեմատության մեջ դնել ու քննարկել, սակայն համոզված եմ, որ չի գտնվի: Սա, իմ կարծիքով, ամենակատարյալն է: ©
#ՑեղակրոնությանԴրոշ #RacialistFlag

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։