02:00:00 06.06.2021
Խնդրում
եմ մեկն ինձ բացատրի, թե Մոհամեդ Ալին ու Քոբի Բրայանտը ի՞նչ կապ ունեն
«Հայաստան» դաշինքի կամ առհասարակ Հայաստանի ու հայության հետ: Մոհամեդ
Ալին ծայրահեղ մուսուլման էր, և Քոբի Բրայանտն էլ թուրքական
ավիաընկերության համար գովազդներ էր անում: Այսքան հերոսներ ու չեմպիոն
սպորտսմեններ ենք ունեցել ու դեռ ունենք, որոնք համաշխարահային մակարդակով
ճանաչված են. ինչո՞ւ նրանց նկարները չեն տեղադրում: Ինչո՞ւ այսպիսի քաղքենի
մոտեցում ցուցաբերել ու ապազգային խորհրդանիշներ օգտագործել նման անունով
դաշինքի համար: Դա ուղղակի խայտառակություն է ինձ համար: Գիտեմ Հայրենիքը
շատ լրջագույն խնդիրների առջև է կագնած ու հիմա գուցե ժամանակը չէ սրա
մասին քննարկել, և սա չեմ գրում Քոչարյանին կամ նրա դաշինքին փնովելու
համար: Հավատացեք՝ ինձնից ավելի մեծ հականիկոլական չկա ու չի եղել։ Սա
ընդամենը առողջ քննադատություն է մի մարդու կողմից, որը շատ լավ է
հասկանում ճիշտ սիմվոլիկայի կիրառման կարևորությունը: Հերիք չի Հայաստանի
քաղաքական կյանքում բազմաթիվ մարդիկ կան, որոնք երկրպագում են սրիկա
կոմունիստներին (էն էլ ոչ հայ), հիմա դրան գումարած կան մարդիկ, որոնք
երկրպագում են նաև սևամորթ մարզիկներին: Նման խորհրդանիշներ ու կուռքեր
օգտագործելով պարզապես վանում են ինձ նման ազգայնականներին:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։