ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ Օհանավանում - անգլերեն ենթագրերով (09-11-2025)

03:00:00 09.11.2025

Հայկ Նազարյան - Ճառ Օհանավանում - անգլերեն ենթագրերով (09-11-2025)

Ճառ #16
Օհանավանում

Հինգ տարի առաջ այսօր, մենք ազգովի մի սարսափելի լուր լսեցինք, որը մեր հայրենիքին ու պետությանը կանգնեցրեց նոր և օրհասական վտանգների առաջ: Արժանապատիվ հայերը, ովքեր ապրում են պարտականության ու հայրենասիրության մեծ զգացումով, չեն կարողանում մոռանալ այն օրը, որը կարծես թե մեր իրականությունը գլխիվայր շուռ տվեց: Մեր հիշողության մեջ այն վառ է մնացել, և ամեն անգամ հիշելիս մեր մեջ զայրույթ է առաջանում, որովհետև այդ օրը եղավ այն օրը, երբ մենք հաղթանակած ազգից դարձանք պարտված ազգ, և հաղթական մտածելակերպ կրելուց նորից սկսեցինք կրել պարտվողական մտածելակերպ: 
Արցախյան ազատագրական պատերազմի հաղթանակից հետո, մենք կարծես թե նոր էջ էինք բացել մեր հազարամյա պատմության համար, քանի որ այդ պատերազմը ցույց տվեց աշխարհին ու ողջ հայությանը, որ հայ ազգը կարող է ոչ միայն պայքարելով հաղթել ոսոխին, այլև՝ հակահարձակման գնալով նաև ազատագրել իր պատմական հողերը: Երկար ժամանակ կարծում էինք, որ մենք մեր պատմության խայտառակ պարտությունների էջը փակել ենք, բայց 2020թ.-ի նոյեմբերի 9-ին կատարված դավաճանությունը մեզ նոր փաստերի առաջ կանգեցրեց: Տեսանք, որ ինչպես նեոբոլշևիկները 90-ականներին չթողեցին, որ վերջնականապես լուծվեր Արցախյան հարցը՝ Արցախը ամբողջությամբ Հայաստանին միացնելով, այնպես էլ այդ նույն նեոբոլշևիկները հինգ տարի առաջ, մեր բանակի ու պետության մեջքին դավաճանաբար դանակ խրեցին՝ ստորագրելով մի խայտառակ ու նսեմացուցիչ փաստաթուղթ, որը ուղիղ սպառնալիք է հանդիսանում մեր անկախ պետականությանը: 
Նոյեմբերյան հանցագործները շարունակում են իրենց հայրենադավ, բոլշևիկ պապերի գործը, իսկ մենք՝ հայ ազգայնականներս պարտավոր ենք շարունակել մեր ազատամարտիկների գործը՝ միշտ վառ պահելով նրանց անմահ հիշատակը: Նրանց ազատատենչ օրինակները մեզ շարունակում են ոգևորել և հուսադրել, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ մենք կարող ենք նորից ոտքի կանգնել՝ կրկին անգամ դառնալով մեր թշնամիների ահ ու սարսափը: Նրանք մեզ ցույց են տվել, որ կյանքում կարևորը ոչ թե այն է, թե որքան ուժեղ ես կարողանում հարվածել, այլ այն, թե ինչպես ես կարողանում ուժեղ հարված ստանալուց հետո նորից ոտքի կանգնել, առաջ գնալ և ավելի հուժկու հակահարված տալ թշնամուն:
Այն կուտակված զայրույթն ու ատելությունը, որը մեր մեջ կրում ենք բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են նոյեմբերի 9-ի դավաճանության համար, պետք է ուղղենք կառուցողական նպատակների համար: Այն պետք է մեզ էներգիա ու լիցք տա, որ մենք կարողանանք ողջամիտ քայլերով ապաշխարվել մեր պատմության առաջ: Հենց դրա համար ստեղծեցի մեր շարժումը: Հոսանքը, այո՛, որպես կազմակերպություն հիմնադրվել է մոտ չորս տարի առաջ՝ պատերազմից մեկ տարի հետո, որի նպատակն է եղել սկսել գալիք հայկական վերածննդի կայծը: Հիմնադրվել է պատերազմից մեկ տարի հետո, բայց այդ գաղափարը բեղմնավորվել է Արցախի խրամատներում՝ հենց նոյեմբերի 9-ին՝ մեր ապագա վերելքին տալով նոր ավետիսներ:
Որքան էլ մեր թշնամիները ու հայադավները փորձեն մեզ ծնկի բերել և ճնշել մեր դիմադրության ոգին՝ անդադար խոսելով իրենց կեղծ «խաղաղության» օրակարգի մասին, միևնույնն է, մենք՝ ցեղակրոններս, շատ լավ էլ գիտենք, որ այս կռիվը դեռ չի ավարտվել: Այս պայքարը կավարտվի միայն այն ժամանակ, երբ ոչ միայն Արցախը նորից կազատագրվի և կմիացվի Հայաստանին, այլև՝ Ադրբեջանի կազմի մեջ գտնվող մեր բոլոր մյուս պատմական հողերը: Մենք որևէ կասկած չունենք, որ, երբ նորից սկսենք հավատալ մեր ներուժին, համախմբվենք և կրկին դառնանք ուժի գործոն՝ մենք կկարողանանք ամբողջությամբ չեզոքացնել ոսոխի բոլոր վտանգները՝ այդ արհեստածին, հանցագործ ու ահաբեկչական պետությանը մշտապես ծնկի բերած պահելով:
Նրանք որքան էլ փորձեն իրենց պարտվողականությունն ու հանձնվելու գաղափարախոսությունը ներշնչել՝ հիպնոսի տակ պահելով մեր ազգին, չեն կարողանալու Մեծ Հայք կերտելու երազանքը մեր նմանների միջից հանել, քանի որ այն շատ խորը ներդրված է մեր գեների մեջ։ Մենք պարտականություն ունենք նրանց հանդեպ, ովքեր եկել են մեզնից առաջ և գալու են մեզնից հետո: Այդ երազանքը մենք ժառանգել ենք մեր հերոս նախնիներից և փոխանցելու ենք մեր ապագա սերունդերին մինչև այն իրականություն դառնա: Բոլոր նրանք, ովքեր քաջաբար զոհվել ու հերոսաբար նահատակվել են 44-օրյա դավադիր պատերազմում ոչ միայն չեն մոռացվելու, այլև՝ մեր վճռական պայքարից բխած գալիք ազգային պետությունը կերտվելու է նրանց հիշատակի համար, և նրանց արյունով են ջրվելու Մեծ Հայքի վերականգման սերմերը։
Մեզ շատերը կհամարեն «երազող», «ռոմանտիկ» կամ «ֆանատիկ», երբ մեր շուրթերից նման բաներ են լսում, բայց մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք դրա հետ։ Ավելի լավ է այդպիսին լինենք, քան մուրացող, վախկոտ, խղճուկ, ստրկամիտ ու դավաճան։ Մենք պարտավոր ենք կրել նույն հայամետ մտածելակերպը, որը մեր ազատամարտիկներն են կրել, և որով հաղթել և ազատագրել են Արցախը: Նրանք նահատակվել են, մահացել են, բայց նրանց գաղափարն ու ոգին չեն մահացել ու չեն էլ կարող մահանալ: 
Ոսոխը կարծում էր՝ այս պատերազմով կարող էին սպանել մեր պայքարի ոգին, վերացնել մեր վաղեմի երազանքը և թերթել մեր պատմության վերջին էջը, սակայն նրանք գաղափար անգամ չունեն. երբ փորձում են այդպես վարվել, իրականում հակազդեցություն են առաջացնում՝ որովհետև հենց այդ պահից կերտվում է նոր ու ավելի վեհ պայքարի, նոր ու ավելի մեծ երազանքների, նոր ու ավելի փառավոր ապագայի սկիզբը։ Կարծում էին՝ հայ ազգի վերջն է լինելու՝ չգիտակցելով, որ նրանք, անկախ իրենց կամքից, առաջացնելու են հայկական մի նոր, հզոր հոսանքի հակազդումը։ Այն, ինչ մեզ չի սպանում, միայն ավելի է ուժեղացնում:
Հինգ տարի առաջ պարտությունը գոնե մի լավ բան արեց. պատռեց շատերի դիմակները և մեր միջից զտեց պատեհապաշտ, կեղծ հայրենասերներին, որոնց համար ընդհանրապես կամ այդքան էլ կարևոր չի եղել Հայաստանի փառքն ու պատիվը։ Նրանց նմաններին հիմա շատ ավելի հեշտ է տեսնել, քան երբևէ: Ցույց տվեց, որ բոլորը հայրենասեր են մինչև այն պահը, երբ պետք է լինել հայրենասեր։ Դրա համար հենց հիմա է ժամանակը, որ իրական հայրենասերները համախմբվեն և կազմակերպվեն մի ազգային կառույցի ներքո և շարունակեն պայքարը՝ պատրաստվելով գալիք մեծ ճգնաժամին։ Բոլորին պարտավոր ենք ցույց տալ, թե ինչպիսին են լինում իրական հայ հայրենասերները, թե ինչպես ենք կարողանում Հայաստանի փառքի համար մեր գլուխը բարձր պահել և շարունակել այդ պայքարը անկախ ամեն ինչից:
Մեր ազգը կանգնած է ջրբաժանի առջև. կա՛մ վերջնականապես կորցնելու ենք մեր անկախ պետականությունը, կա՛մ ամբողջությամբ վերածնվելու է Հայաստանը: Կա՛մ անպատվորեն վերանալու ենք, կա՛մ գրելու ենք մեր ժամանակակից պատմության ամենափառահեղ էջը: Երեսունմեկ տարի առաջ մեր ազատամարտիկները իրենց կամքով, արյամբ ու զոհաբերությամբ կերտել էին հաղթանակ, իսկ մեր թշնամիները մեզնից գողացան այդ հաղթանակը՝ դավաճանությամբ: Այդ է պատճառը, որ նրանք իրենց կեղծ հաղթանակը երկար չեն կարողանալու վայելել: Գալու է հայ ազգի վրեժխնդրության պահը, մոտ է մեր թշնամիներին պատժելու ժամանակը, անխուսափելի է հայ ազգի վերածնունդը: 
Մեր դիրքորոշումը նոյեմբերի 9-ի վերաբերյալ շատ պարզ է. մենք մի օր, առանց վարանելու, պատռելու ու պատմության աղբանոցն ենք նետելու այդ չարաբաստիկ, հակահայկական ու խայտառակ փաստաթուղթը: Թող մեր թշնամիները ու նրանց հետ համագործակցողները լավ իմանան՝ ոչ թե Հայաստանի օրերն են հաշված մնացել, այլ՝ նրանց գերիշխանության ու բռնապետության օրերը: Հայաստանը անկասկած ոտքի է կանգնելու ու ջախջախելու է իրեն սպառնալիք հանդիսացող բոլոր խավար ուժերին: Որքան էլ փոխվեն ժամանակները և տեխնիկապես զարգանա քաղաքակրթությունը, միևնույնն է, տիեզերքի օրենքները չեն կարող փոխվել։ Ուժն է բնության առաջին օրենքը։ Ուժն է ծնում իրավունքը: Ուժն է պտտեցնում աշխարհը։ Միայն ուժով կա հաղթանակ ու հայոց փրկություն:
Հետևաբար, կոչ ենք անում ողջ աշխարհին, որ մենք չենք ընդունում հակահայ ուժերի օրակարգը, որն ուզում են փաթաթել մեր պետության պարանոցին: Ո՛չ պարտվողականությանը, ո՛չ զիջումներին, ո՛չ հանձնվելուն: Պայքարն ու դիմադրությունը շարունակվում է ու կշարունակվի մինչև հաստատվի արդարությունը ու հայ ազգը դուրս գա ավելի հզոր ու նորից հաղթանակած: Մե՛նք ենք տերը մեր հողի, մեր ապագայի և մեր ճակատագրի: 

Փա՛ռք մեր զոհված քաջերի ու նահատակված հերոսների անմար հիշատակին
Փա՛ռք Հայոց բանակին ու փա՛ռք մեր գալիք հաղթանակին
Հայաստան՝ զարթնի՛ր

  - Հայկ Նազարյան
              09 Նոյեմբերի 2025

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։