Եթե ծանոթ եք մեր գաղափարներին և որոշ ժամանակ է, ինչ հետևում եք շարժմանը կամ նույնիսկ նոր եք իմանում շարժման մասին, գուցե մտածում եք, թե ինչու պետք է միանաք կամ աջակցեք «Հոսանք»ին՝ լինելով հայրենասեր հայ, ով մտահոգված է մեր ազգի, հայրենիքի ու պետականության մասին: Ծանոթանալով և ուսումնասիրելով մեր նյութերը, վստահ եմ կհամոզվեք, որ «Հոսանք»-ը ոչ միայն լիովին հայամետ ու հայաստանակենտրոն քաղաքական կազմակերպություն է, որն ունի լուրջ ու հեռատես նպատակ, և, որը չի ֆինանսավորվում կամ աջակցվում որևէ գործակալական ցանցի, օլիգարխի կամ աղանդի կողմից, այլև միակ ցեղակրոն քաղաքական շարժումն է, որն արդեն իսկ քսանմեկերորդ դարում Նժդեհի գաղափարները կյանքի է կոչում և բերում մեր քաղաքական դաշտ:
Հետևաբար, եթե որևէ հայ, ով իրեն գիտակից ու պատասխանատու մարդ է համարում, պետք է աջակցի նման մի քաղաքական շարժման, քանի որ մեր բոլոր խնդիրները ունեն նախ և առաջ քաղաքական բնույթ: Որքան էլ փորձենք առանձին մշակույթի կամ կրթական ոլորտը բարելավել մեր կամավոր մասնակցությամբ կամ ֆինանսական աջակցությամբ, այդ ամենը շատ քիչ օգուտ կարող է տալ, եթե չլուծվի մեր հայրենիքի բուն խնդիրը, որը հենց քաղաքական է: Մինչև մենք չունենանք իսկապես ազգային ու հայկական քաղաքական ուժ, որն իսկապես կարող է ներկայացնել հայ ազգի շահերը, մեր հասարակությանը տարբեր ձևերով ազգայնացնելու բոլոր փորձերը ապարդյուն կանցնեն:
Այդ իսկ պատճառով մենք դիմում ենք բոլոր՝ պարտականություններ ճանաչող ու անձնական պատասխանատվություն կրող ազգայնական հայերին՝ թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում ապրող, ովքեր սրտանց, իրապես ուզում են տեսնել ազգային, հայկական պետություն, որ մեզ աջակցեն ինչով, որ կարող են:
Ձեր նվիրումն ու ներդրումները բազմիցս ապացուցել են, որ հայի հոգին կապ չունի միայն աշխարհագրության հետ․ այն ուժ է, որ բաբախում է, որտեղ էլ որ լինենք։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է նոր ու օրհասական մարտահրավերների առաջ, և մեր սերունդն ունի պատմական հնարավորություն ոչ միայն վերափոխելու, այլև՝ իրապես հեղափոխելու Հայաստանը, վերակառուցելու ազգային արժանապատվության, ինքնիշխանության և հզոր պետականության հիմքերը։ Դրա համար մենք միայն գաղափարական պայքարի մեջ չենք․ մենք գործի մարդ ենք, ովքեր կամաց-կամաց իրականացնում են համակարգային փոփոխություններ։
«Հոսանք»-ը ձգտում է հզոր, ինքնիշխան, ազգային շահերով առաջնորդվող Հայաստանի։ Մենք աշխատում ենք ոչ թե որպես ընդամենը քաղաքական գործիչներ, այլ որպես ազգային պայքարի մասնակիցներ, ավելի ճիշտ՝ քաղաքական մարտիկներ, որոնց նպատակը ոչ թե կարճաժամկետ հաղթանակներն են, այլ երկարաժամկետ հաղթանակը՝ Հայաստանի վերածնունդը։ Սակայն, մեր պայքարը առաջ տանելու համար հարկավոր են ռեսուրսներ, ֆինանսական կայունություն և հայերի լավագույն հատվածի համախմբվածություն։
Ձեր ներդրումը կարող է փոխել խաղի կանոնները։ Հայաստանի ապագան կախված է ոչ միայն մեր վճռականությունից, այլև՝ ձեր աջակցության արդյունավետությունից։ Մենք չենք խնդրում բարեգործություն՝ մենք առաջարկում ենք համագործակցություն, որտեղ դուք կտեսնեք ձեր մասնակցության իրական արդյունքը։
Ես՝ որպես Սփյուռքում ծնված ու մեծացած հայրենադարձ, վստահ եմ, որ «Հոսանք»-ը միակ քաղաքական ուժը կարող է լինել աշխարհում, որը կարող է կամուրջ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև, քանի որ մեր շարժման գաղափարական հիմքում տարանջատում չկա սփյուռքահայերի ու հայաստանցիների միջև՝ գիտակցելով, որ բոլոր հայերը, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում ապրեն, ունեն նույն պարտականությունը մեր հայրենիքի նկատմամբ։
Մեր ժողովրդի մեծամասնությունը մեր մասին դեռ չգիտի ու չի էլ լսել, որովհետև ներկայիս հակահայկական համակարգի կողմից առայժմ համարվում ենք այսպես ասած «մարգինալ» քաղաքական կազմակերպություն, որն իբրև «ապագա չունի», սակայն ազգային մտածելակերպ ունեցող հայ երիտասարդների զգալի մասը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մեզ ավելի լավ է ճանաչում ու ավելի շատ է համակրում, քան ներկայիս մեծ քաղաքական ուժերին, և սա շատ խոսուն է մեր շարժման ներուժի մասին:
Մենք ձգտում ենք լիովին նոր ազգային քաղաքական էլիտա ստեղծել, որը հիմնված է բացառապես հայրենասիրության և ազգային շահերի վրա, այլ ոչ թե՝ օտար ազդեցությունների կամ նեղ անձնական շահերի: Այդ էլիտան էլ կամաց-կամաց ձևավորվում է նոր սերնդի ազգային երիտասարդներից, որոնց համար անկախ պետականությունը ոչ միայն գերագույն արժեք է, այլև՝ սրբություն:
Մենք տեսնում ենք, որ մեր շարժումը շատ ուշադրություն է գրավում ու համակրանք է ստանում նոր երիտասարդ սերնդի կողմից, ի տարբերություն մյուս քաղաքական շարժումների, որոնք այդ հարցում պարզապես ձախողում են: Սա մեզ համար ցուցիչ է և շատ լավ նշան, որ մենք ոչ միայն ճիշտ ուղին ենք բռնել, այլև այն, որ մեր շարժումը շատ մեծ ապագա ունի:
Շատերը այս պահին կարծում են՝ իմաստ չկա ֆինանսավորել մեզ նման փոքրաթիվ ու, այսպես ասած, «մարգինալ» քաղաքական շարժմանը, քանի որ մենք իբրև ոչ մի հնարավորություն չունենք մեր երկրում գործող մեծ քաղաքական ուժերին այս պայքարում հաղթելու և հասնելու իշխանության: Սա իրականում կարճատեսություն է, քանի որ պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ օրհասական ու քաոսային ժամանակներում ճակատագիրը մեզ նման շարժումներին է կանչում գործողություններ անելու համար: Եվ կարծում ենք՝ բոլոր ողջամիտ ու իրատես հայերը քաջ գիտակցում են, որ մեր երկրին սպասվում են նման քաոսային ժամանակներ, և մենք պարտավոր ենք պատրաստ լինել այդ փոթորիկին: Նման ծայրահեղ ժամանակներում ազգը փնտրում է այն շարժումներին ու առաջնորդներին, ովքեր կհամարձակվեն արմատական փոփոխություններ իրականացնել: Նման ժամանակներում, մեզ նման «մարգինալ» շարժումները երկրաչափորեն աճում են:
Մեր քաղաքական հակառակորդների քանականական առավելությունը ու նրանց աստղաբաշխական ռեսուրսները մեզ չեն վախեցնում, քանի որ մենք վստահ ենք, որ նրանք հիմնված են ստերի ու կեղծիքների վրա, և կտապալվեն թղթե տնակի պես մի փոքր արտաշնչից: Իսկ այն, ինչ մենք ենք կառուցում, թեպետ փոքր այս պահին, կունենա ամուր հիմքեր, որը կշարունակվի դարեդար, նույնիսկ մեր ոսկորների փոշիանալուց հետո:
Հետևաբար, «Հոսանք»-ին միանալը կամ աջակցելը հարկավոր է յուրաքանչյուր գիտակից հայ ազգայնականի համար, քանի որ դա անելով դու հավաստիացնում ես, որ Հայաստանը ոչ միայն ներկայում, այլև ապագայում կունենա իրապես հայկական քաղաքական կառույց, որով կկերտվի մեր երազած ազգային պետությունը: Հայությունը պետք է կառավարի իր ճակատագիրը, ոչ թե ենթարկվի արտաքին խաղացողներին, և դուք շարժման համար ձեր փոքր լուման ներդնելով՝ կարող եք չափազանց օգնել այս հարցում: Կարող եք վստահ լինել, որ ձեր ներդրումը, որքան էլ մեծ կամ փոքր լինի, չի գնալու անհայտ ուղղությամբ, այլ կծառայի մեր համազգային նպատակի իրագործմանը:
Հոսանքին միանալու համար կարող եք այցելել Հոսանքի կայքէջը և լրացնել այնտեղ տեղադրված հարցաթերթիկը, որից հետո կհամարվեք անդամ, եթե համաձայն եք «Հոսանք»-ի անդամագրության համաձայնագրի հետ և համապատասխանում եք շարժման որակավորումներին, որոնք ևս տեղադրված են կայքէջում։ Մեր առաջնային նպատակներից է կառուցել հավատարիմ, նվիրյալ և գաղափարական կորիզ շարժման համար, որի մաս Դուք կարող եք լինել։ Այդպիսով՝ մենք կամաց-կամաց կընդարձակենք մեր շարքերը և աստիճանաբար կդառնանք մեծ քաղաքական ուժ, ու բոլորը մեզ հաշվի կառնեն։
Եթե դեռ պատրաստ չեք միանալու ու ուզում եք ուղղակի ինչ-որ կերպ աջակցել ու օգուտ տալ «Հոսանք»-ին, կարող եք մեզ հետ կապ հաստատել և Դու՛ք ասել, թե ինչ հմտություններով կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել մեր շարժմանը։ Մեզ միշտ հարկավոր են լրագրողներ, իրավաբաններ, գրողներ, գրաֆիկ դիզայներներ, թվային նկարիչներ, տեսանյութ մոնտաժողներ, կինոօպերատորներ, հաշվապահներ, մարզիչներ և առհասարակ ակտիվ ու հմտություններ ունեցող մասնագետներ, հատկապես՝ երիտասարդներ։ Եթե չունեք նման հմտություններ, կարող եք օգտակար լինել՝ ուղղակի մեր տեսանյութերը ու գրառումները տարածելով և ձեր բոլոր ծանոթներին մեր մասին պատմելով։ Իսկ, եթե ինչ-որ պատճառով չեք ուզում բացահայտ աջակցություն ցուցաբերել, կարող եք ֆինանսապես աջակցել՝ մեծ կամ փոքր գումարով, և վստահ կարող եք լինել, որ ամեն դրամը կգնա շարժման զարգացման նպատակին:
Մեզ պետք է ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանանք վարձատրել հայրենասեր մասնագետներին և շարժման հետ կապված բոլոր կարևոր ծախսերը փակել: Կազմակերպված շարժման համար մենք պիտի կարողանանք ունակ մարդկանց գործի դնել, ովքեր կարող են մեր շարժման ընդարձակման հարցով զբաղվել՝ որպես հիմնական աշխատանք։ Դուք կարող եք տեղեկանալ, թե ինչպես ֆինասնապես աջակցել մեզ՝ այցելելով մեր կայքը և ուսումնասիրելով նվիրատվության էջը։ Պատմության մեջ ոչ մի քաղաքական շարժում առաջ չի գնացել առանց ֆինանսավորման, և այս ժամանակակից դարում էլ ոչինչ չի փոխվել այդ հարցում: Որքան էլ փոքր լինի ձեր ներդրումը այս շարժման մեջ, դա մեծ տարբերություն կտա վերջում, երբ շատերը սկսեն միանալ։ Այդ իսկ պատճառով մենք անչափ շնորհակալ ենք ցուցաբերած ամեն տեսակ աջակցության համար։
Մեր թշնամիները ուրախանում են, երբ տեսնում են պառակտված հայ ժողովուրդ՝ միաժամանակ ամենից շատ վախենալով համախմբված հայ ազգից: Առանձին-առանձին մենք ընդամենը ողորմելի էլեկտրոններ ենք, իսկ միասին՝ հոսանք։ Մեր պայքարի հաջողությունը իսկապես կլինի կամքի հաղթանակի մեծագույն վկայությունը։ «Հոսանք»-ը ճակատագիր ունի, և մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։
Սա ոչ թե մեկ շարժման, այլ ամբողջ հայ ազգի պայքարն է:
Աջակցեք կամ միացե՛ք «Հոսանք»-ին, դարձե՛ք հայության նոր վերածննդի հիմնասյունը: