Հայկ Նազարյանը ծնվել է 1989 թ.-ի մայիսի 12-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է: 2015 թ․-ին Կալիֆոռնիայի պետական համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում՝ ֆիզիկայի բնագավառում և երեք տարի դասավանդել է այնտեղ: Միշտ հոգու խորքում զգալով, որ Բաբելոնի վերածված Ամերիկան իր երկիրը չէ ու ոգևորված՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից, 2016 թ․-ի նոյեմբերին որոշեց միակողմանի տոմսով մեկնել Հայաստան՝ մշտական բնակության: Ռազմական փորձ ձեռք բերելու համար պայմանագրային հիմունքներով ծառայեց Տավուշի դիրքերում։ Որպես կամավոր նա սկզբից մինչև վերջ մասնակցեց 44-օրյա պատերազմին Մարտակերտի շրջանում:
Նա 20 տարուց ավել ունի գրեթե նույն հիմնարար աշխարհայացքը, և իր գաղափարներին ու ճշմարտությանը հավատարիմ մնալով՝ երբեք չի անդամագրվել որևէ քաղաքական կուսակցության։ Նա նաև երբեք քաղաքական ճամբարներ չի փոխել ու ոչ մեկին չի քծնել քաղաքականության մեջ առաջ գնալու համար։ Զայրացած՝ արտաքին թշնամիների, ինչպես նաև Հայաստանում գործող դավաճանների ու ներքին թշնամիների վրա և հիասթափված՝ անիմաստ և անբովանդակ քաղաքական թոհուբոհից՝ ռազմաճակատից վերադառնալուց հետո 2021թ․-ին որոշեց՝ որպես անհայտ հայրենադարձ ու հասարակ շարքային զինվոր հիմնադրել Հոսանք-ը՝ Հայաստանի միակ ցեղակրոն քաղաքական շարժումը, որը նորից կյանքի է կոչում ցեղակրոնության գաղափարները և 21-րդ դարում դրանք բերում քաղաքական դաշտ։
Բաժանորդագրվեք
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։