Հոսանք-ը հայաստանակենտրոն ուժ է, որը հիմնված է բացառապես հայ արիական գաղափարների վրա և չի աջակցվում ու չի ֆինանսավորվում ոչ մի աղանդի, գործակալական ցանցի կամ օլիգարխի կողմից։ Համեստ ու սակավաթիվ ռեսուրսներով նպատակ ունի դառնալու լուրջ քաղաքական գործոն Հայաստանում և այս քաոսային վիճակում կարգ ու կանոն հաստատելով՝ համախմբման հոսանք ստեղծել դարերով պառակտված հայ ազգի համար։ Միայն այսպիսով կարող ենք հայ ազգայնականներին, հատկապես՝ երիտասարդությանը, դնել նույն գաղափարական հարթակի վրա՝ համախմբելով հավերժության դրոշի ներքո, որպեսզի մեկ մարմնի պես, միասին, ուս ուսի տալով՝ առաջ գնանք և իրականացնենք մեր երազանքը։
Հոսանք-ը Նժդեհի ոգու օրհնությամբ ձգտում է ցեղակրոնությունը վերածել հզոր շարժման և հասնել իշխանության, որպեսզի արիական գաղափարների հիման վրա կերտի ցեղակրոն պետություն, որը ծաղկող տնտեսություն, բարգավաճ հասարակություն և հաղթող բանակ ունենալու միակ ճանապարհն է։ Վստահ ենք մեր հաղթանակի վրա, որովհետև այս աշխարհում չկա ավելի հզոր ուժ, քան մի գաղափար, որի ժամանակը հասունացել է:
Բաժանորդագրվեք
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։