06:59:00 22.05.2025
URL: https://hosank.net/storage/gallery/1758361921.jpg
Դեռևս հանդիպում եմ արձանների Երևանի տարբեր հատվածներում, որոնք գրավում են իմ ուշադրությունը։ Այդպիսին է, օրինակ, այս արձանը, որը նմանություն ունի նաև «Հոսանք»-ի զինանշանի հետ։ Արձանի վրա նշված են Նժդեհի խոսքեր, որոնք չէի կարդացել մինչև այսօր. «Միայն քաջերին է լսում և զորավիգում պատերազմների քմահաճ Աստվածը»։ Սա հիշեցնում է լատինական հայտնի արտահայտությունը՝ Audentes Fortuna Iuvat, ինչը նշանակում է՝ «Բախտը օգնում է համարձակներին»։ Իրոք որ, այս օրհասական օրերին Նժդեհի խոսքերը պետք է արմատավորենք մեր գիտակցության մեջ։ Վերլուծելով մեր Սպարապետի խոսքը՝ պարզ է, որ նա ցանկանում է շեշտել՝ պատերազմների Աստվածը չի լսում լացողներին, չի զորավիգում երկնչողներին։ Նա արհամարում է երկմտանքը, խղճում է թուլությունը և մերժում է միջինությունը։ Նրա հայացքն ուղղված է միայն քաջերին։ Միայն նրանք, ովքեր վեր են կենում փոթորկի դեմ, ովքեր կռվում են առանց երաշխիքի, արժանանում են այդ ահարկու և կամակոր Աստծո ուշադրությանը։ Հաղթանակը Նրա ողորմությունն է՝ միայն նրանց, ովքեր արժանի են դրան։Այսինքն՝ հաղթանակը պարգև չէ, որը տրվում է ցանկացածին։ Դա Արարչի ողորմությունն է՝ միայն նրանց, ովքեր իրենց պահվածքով, վճռականությամբ և անձնազոհությամբ արժանանում են դրան։ Ուստի մենք չենք աղաչում ճակատագրին — մենք հրամայում ենք նրան։ Մենք չենք խոնարհվում ճակատագրի առաջ — մենք առաջնորդում ենք այն։ Քանի դեռ քաջություն կա մեր սրտերում, Արարիչը մեր կողքին է։ Քանի որ Արարչի օգնությունը կախված է մեր համարձակությունից։ Նա չեզոք չէ — Նա ընտրում է խիզախների կողմը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։