07:03:00 05.11.2026
Այո՛, ցավոք սրտի, այս 35 տարիների ընթացքում հետխորհրդային Հայաստանի քաղաքական ու մեդիա դաշտը վերից վար լի է եղել հայադավ նեոբոլշևիկներով, ովքեր թքած են ունեցել մեր ազգային շահերի վրա և ծառայել են օտար, թշնամական ուժերին՝ մասնավորապես Կրեմլին։ Եվ այո՛, այս վիճակում հայտնվելու համար մեծ մասամբ արժանապատիվ հայերն էլ են մեղավոր, ովքեր իրենց պասիվության ու անտարբերության պատճառով թույլ են տվել, որ մեր երկիրը հասնի այս եղկելի վիճակին։ Տասնամյակներ շարունակ հայ ազգի դեմ Մոսկվայի դավաճանությունները թվարկելն ու շեշտելը չի նշանակում, որ մենք անձնական պատասխանատվություն չենք կրում մեր սխալների, բացթողումների, և ձախողումների համար։
Մենք քաջ գիտակցում ենք, որ երբ ազգային պետություն կերտելու ժամանակը գա, լիքը գործ ենք ունենալու մեր Հայրենիքը աղբից մաքրելու ուղղությամբ։ Բայց, այնուամենայնիվ, ով անտեսում է Ռուսաստանի ծայրահեղ բացասական ազդեցությունը մեր պետության ինքնիշխանության ու անկախության վրա՝ կարծելով, թե այն վճռորոշ դեր չի խաղում մեր երկիրը կրկին ոտքի կանգնեցնելու գործում, չարաչար սխալվում է և ընդհանրապես չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ով կարծում է, որ Ռուսաստանի լծի տակ գտնվելով՝ մենք կկարողանանք առանց խոչընդոտների ազգային քաղաքական շարժում զարգացնել և դրա միջոցով ազգային պետություն կառուցել, իրականությունից կտրված տգետ է։
Մենք՝ հայ ազգայնականներս, մեր Հայրենիքի ներկա ողբալի ու օրհասական վիճակի համար անձնական պատասխանատվություն ենք ստանձնում և մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք ու շարունակելու ենք փորձել մեր երկիրը դուրս բերել այս վիճակից։ Բայց միևնույն ժամանակ ինքնախաբեությամբ չենք զբաղվում և հստակ գիտակցում ենք, որ երբ ավելի քան 200 տարի մի կայսրություն քո շնչին նստած է լինում, շնչելը շատ դժվար է դառնում...
Հենց այդ պատճառով էլ մեր ազգային նպատակների իրականացման երկարաժամկետ ռազմավարության մեջ մենք անընդհատ շեշտում ենք ռսաջհուդական կայսրության գալիք՝ երրորդ և վերջնական կործանման անհրաժեշտությունը, որովհետև առանց դրա մենք խեղդվելու ենք։ Մենք փաստացի ծուղակի մեջ ենք, և միայն այդ աստվածային միջամտությունը կարող է մեզ համար նոր ազատագրական պայքար մղելու հնարավորության պատուհան բացել։
Պետք է կործանվի սպիտակ թուրքերի կայսրությունը, որպեսզի շունչ քաշի ու ոտքի կանգնի Հայաստանը։
Պետք է ոչնչացվի՛ նեոբոլշևիզմը, որպեսզի ռուս-թուրքական վանդակից ազատվի ու վերածնվի հայ ազգը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ