01:45:00 13.09.2025
Այն, ինչ կատարվում է այսօր Նեպալում, շատ նման է նրան, թե ապագայում ինչ կարող է պատահել Հայաստանում, եթե ամեն ինչ այսպես շարունակվի։ Նեպալը ունի նույն կոռումպացվածությունը, աղքատությունը, դեգրադացիան և դավաճանությունը, որոնք առկա են այսօրվա Հայաստանում։ Նեպալում այժմ տիրում է քաոս, քանի որ ողջ քաղաքական դաշտը պարալիզացված է․ բոլոր կուսակցությունները կորցրել են իրենց հեղինակությունն ու վստահությունը ժողովրդի աչքերում։ Նույնը մի քանի տարվա ընթացքում անխուսափելիորեն սպասվում է Հայաստանին, որովհետև ապագա քաոսի սերմերը վաղուց են ցանվել, և առկա են բոլոր նախադրյալները։
Մեր քաղաքական համակարգը ընդամենը թղթե տնակ է, կառուցված խաբեության, դավաճանության, պարտվողականության և «խաղաղության» պատրանքի վրա։ Այն կփլուզվի մեկ հարվածից (որը հավանաբար գալու է համաշխարհային տնտեսական ճգնաժամի տեսքով), որովհետև ինչպես Նեպալում, այնպես էլ Հայաստանում՝ համակարգը մինչև հիմքը փտած է։ Քաղաքական դաշտը ամբողջությամբ կպարալիզացվի, քանի որ նեոբոլշևիկյան համակարգի քաղաքական ուժերին ոչ ոք այլևս չի վստահելու։ Նրանք (կառավարություն թե «ընդդիմություն») մի գիշերվա մեջ ամբողջովին հեղինակազրկվելու են (արդեն տարիներ առաջ սկսվել է այդ գործընթացը), քանի որ բացահայտվելու է նրանց կոռուպցիան, դավաճանությունը և ապիկարությունը։ Մեր հայրենիքը դեպի անդունդ տանող դավաճան նեոբոլշևիկները այլևս չեն կարողանալու իրենց փողով ու մեդիայով պաշտպանվել։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Նեպալը (որը նույնպես շրջափակման մեջ գտնվող երկիր է) կարող է երկար դիմանալ նման խռովությունների պայմաններում։ Իսկ Հայաստանի նման թշնամիներով շրջապատված երկրում դա պարզապես կործանարար կլինի։
Սա չեմ ասում հոռետես լինելու կամ գուժելու համար։ Ասում եմ, որպեսզի չապրենք պատրանքներով։ Ասում եմ, որպեսզի ազգովի պատրաստ լինենք այն դժվար մարտահրավերներին, որոնք անխուսափելիորեն սպասվում են մեզ։ Միակ լուծումը հենց այսօրվանից արժանապատիվ և գիտակից հայերի համախմբումն է մեկ անկախ ու ազգային քաղաքական շարժման շուրջ։ Միայն կազմակերպված կերպով մենք կկարողանանք դիմակայել այդ գալիք փոթորիկին:
Նման անկարգության ու քաոսի պայմաններում ժողովուրդը փնտրելու է կարգապահ, ուժեղ և «ռադիկալ» ազգայնական շարժում՝ համակարգից լրիվ դուրս և համակարգին ամբողջությամբ դեմ, որպեսզի առաջնորդի իրենց ճիշտ ուղղությամբ և երկրում հաստատի կարգ ու կանոն։ Մեզ մնում է մեկ հնարավորություն մեր անկախ պետականությունը փրկելու համար, և այդ հնարավորությունը ամեն գնով չպետք է բաց թողնենք։
Միացի՛ր կամ աջակցի՛ր «Հոսանք»-ին՝ hosank.net/am/join-hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ