ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մենք՝ Հայերս Մայիսի 9-ը պետք է հիշենք որպես Շուշիի ազատագրման օր...

08:19:00 09.05.2026

Մենք՝ Հայերս Մայիսի 9-ը պետք է հիշենք որպես Շուշիի ազատագրման օր...

Մենք՝ Հայերս Մայիսի 9-ը պետք է հիշենք որպես Շուշիի ազատագրման օր, ոչ թե Արցախյան ազատամարտի հաղթանակի օր, քանի որ պատերազմը Շուշիի ազատագրումից հետո շարունակվեց ևս 2 տարի, ինչը բավականին դժվար ժամանակաշրջան էր: Մեր իրական հաղթանակի օրը պետք է նշեինք Մայիսի 12-ին, քանի որ 1994թ. Մայիսի 12-ին հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև կնքվեց զինադադար՝ մեր ռազմական հաղթանակից հետո: Ուղղակի Հայաստանում գործող նեոբոլշևիկ դավաճանները այդ օրը չհռչակեցին որպես հաղթանակի օր և որոշեցին Մայիսի 9-ը դարձնել մեր «հաղթանակի օրը»՝ որպեսզի այն ձուլեն իրենց «Հայրական մեծ պատերազմի» հաղթանակի օրվա հետ՝ մեզ զրկելով առանձին հաղթանակի օր ունենալուց: Շուշիի ազատագրման օրը ներկայացնել որպես Արցախյան ազատամարտի հաղթանակի օր նույնն է, ինչ ռուսները նշեն Ստալինգրադի ճակատամարտի հաղթանակը, այլ ոչ թե Բեռլինի գրավման օրը։

Սա նենգ դավադրություն էր սպիտակ թուրքերի ու նրանց հայադավ կամակատարների կողմից: Երկրորդ աշխարհամարտում մեր հայրենակիցների մասնակցությունը այդ պատերազմում իրականում աղետ էր, ոչ թե հաղթանակ, որովհետև ոչ միայն հանուն ոչնչի զոհվեցին ու հաշմանդամ դարձան հարյուր հազարավոր հայեր, այլև աթեիստական ու հակազգային մարքսիզմը հաղթանակած դուրս եկավ այդ պատերազմում՝ կապիտալիստական Արևմուտքի լիակատար աջակցության ու մասնակցության պատճառով: Այդ պատերազմում մեր մասնակցությունը պարզապես ողբերգություն էր ու կարելի է համարել երկրորդ ցեղասպանություն, և այն հիմնական պատճառներից մեկն է, թե մեր բնակչության թիվը այս վերջին 80 տարում ինչու չի աճել:

Մեր թշնամիները ամեն ինչ խառնել են իրար, որպեսզի մենք չհիշենք մեր իսկական հաղթանակի օրը, և ամեն ինչ արեցին, որպեսզի մեզնից գողանան այդ հաղթանակը 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ: Ամեն դեպքում, մեր հաջորդ հաղթանակի օրը լինելու է այն օրը, երբ մենք Բաքվին ամբողջությամբ ծնկի բերենք և ջախջախիչ պարտության մատնենք։ Եվ միանշանակ գալու է այդ օրը։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։