03:18:00 25.08.2026
Այսօր Դավիթ Բեկյան ուխտերի 106-րդ տարեդարձն է։ Անցյալ տարի, հենց այս օրը, մենք մեր շարժման անդամներով ու աջակիցներով գնացել էինք Սպիտակավոր՝ ոչ միայն նշելու ուխտերի 105-րդ տարեդարձը, այլև այդ ուխտերը 21-րդ դարում նորից կյանքի կոչելու համար։ Մեր ազգը մահամերձ է, իսկ մեր Հայրենիքը՝ համընդհանուր մասնատման շեմին, և մենք կասկած չունենք, որ միայն այս ուխտերը վերակենդանացնելով կարող ենք հայ ազգային նոր զարթոնք առաջացնել։
Ամեն մեկս պետք է իր փոքր լուման ներդնի այս սրբազան պայքարի և այս կարևորագույն նպատակի իրականացման գործում, որքան էլ փոքր լինի այն, որովհետև դա մեր պարտականությունն է մեր հերոս նախնիների ու ապագա սերունդների հանդեպ։ Տասը տարի առաջ Կալիֆորնիայում ֆիզիկա էի դասավանդում քոլեջի և համալսարանի ուսանողներին, իսկ այսօր, արդեն իմ Հայրենիքում և իմ հնարավորությունների սահմաններում, փորձում եմ նոր սերնդին քարոզել հայ ազգայնականության գաղափարները այս ժամանակակից աշխարհում, որովհետև փրկության այլ ուղի չկա։ Մենք պետք է ցույց տանք բոլորին, որ հայ ազգայնականությունը ոչ թե մեռնում է, այլ Նժդեհի ոգու օրհնությամբ նոր շունչ է ստանում։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Հանուն պետականության՝ նժդեհաբար
#Դավիթ_Բեկյան_Ուխտեր #106 #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ