07:57:00 28.12.2025
Նեոբոլշևիկները՝ գիտակցաբար կամ նույնիսկ անգիտակցաբար, ներկայիս «Երրորդ Հանրապետությունը» ուզում են վերածել «Չորրորդ Հանրապետության», որը մեզ ոչ միայն Ռուսաստանից կախված կպահի, այլև Թուրքիայից և Ադրբեջանից։ Այս կիսանկախ, ապիկար «Երրորդ Հանրապետությունը» կախված է մեր ոխերիմ «դաշնակցից», իսկ «Չորրորդ Հանրապետությունը» նրանք ուզում են կախված լինի նաև մեր ոխերիմ թշնամիներից։
Այս օրակարգի առաջին քայլը, իհարկե, Արցախի հանդեպ մեծ դավաճանությունն էր, որին հետևեցին բազմաթիվ այլ հակահայկական քայլեր, ինչպես օրինակ՝ Ադրբեջանից բենզին գնելը։ Մյուս քայլը լինելու է Սահմանադրության փոփոխությունը։ Եվ այս ամենը միանշանակ կատարվում է Կրեմլի հրահանգով և՝ սիոնիզմի կողմից բռնազավթված Արևմուտքի աջակցությամբ։ Նրանք ուզում են Հայաստանի Հանրապետությունը վերածել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», որպեսզի ռուսների, թուրքերի և սիոնիստների համար հայ ազգային պետության վերականգնման սպառնալիքը ամբողջությամբ վերացվի։ Դա է պատճառը, թե ինչու են առաջ մղում իրենց կողմից հորինված «Չորրորդ Հանրապետության» գաղափարը, որը առաջին անգամ ներկայացրեց Հայաստանի նախկին նախագահ, ՄԻ6-ի գործակալ Արմեն Սարգսյանը։ Նա նույնիսկ հայտարարեց՝ «Դեպի Չորրորդ Հանրապետություն»։
Քեմալական պատգամավորները ընտրություններից առաջ փորձում են շատ չխոսել իրենց հայադավ գաղափարների ու նպատակների մասին, սակայն ընտրություններից հետո մենք տեսնելու ենք այդ ուղղությամբ լայնածավալ քարոզչություն, որը մեծ հակազդեցություն կառաջացնի ոչ միայն ՔՊ-ի ու նրա թիկունքը պահող կեղծ «ընդդիմության», այլև ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ։ Մեր թշնամիները՝ դավաճան նեոբոլշևիկների հետ համագործակցելով, ուզում են, որ մենք մեր ձևով և մեր ձեռքով աստիճանաբար լուծարենք մեր պետությունը, որպեսզի մեղքը միայն մեզ վրա բարդեն, որից հետո մենք «փրկության» համար կրկին Կրեմլին դիմենք, ինչպես դիմեցինք 44-օրյա դավադիր պատերազմից հետո...
«Չորրորդ Հանրապետության» հակահայկական, նեոբոլշևիկյան օրակարգի ամբողջ իմաստն ու նպատակը այն է, որ հայ ազգին զրկեն անկախ պետականությունից, ինչը միանշանակ կհանգեցնի նոր հայոց ցեղասպանության։ Ոսոխը հստակ նպատակ ունի և հետևողականորեն, նենգաբար այն առաջ է տանում ու շարունակելու է առաջ տանել՝ մինչև հանդիպի մի պատի։ Եվ այդ պատը միմիայն մաքուր հայ ազգայնականությունն է, քանի որ միայն նման ազգային հոսանքը կարող է կանգնեցնել այս ամբողջ խելագարությունը, որը հայոց աշխարհը տանում է կործանման։ Միայն հայ ազգայնական գաղափարներով օժտված քաղաքական պայքարը կարող է խառնել խաղաքարտերը այս մեծ խաղացողների...
Մենք պետք է նրանց ցույց տանք, որ «Երրորդ Հանրապետությունը» ոչ թե վերածվելու է «Չորրորդ Հանրապետության», այլ՝ Ազգային Պետության, որը մեր ազգին նորից ոտքի կհանի և Բաքվին կմատնի ջախջախիչ պարտության։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի Մեծ Հայք, Դեպի Փառահեղ ապագա
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ