02:05:00 10.10.2025
Մակերեսով ամենամեծ երկիրը, որը միաժամանակ միջուկային գերտերություն է և ունի աշխարհի ամենախոշոր բանակներից մեկը, արդեն մոտ չորս տարի է, ինչ չի կարողանում գրավել փոքրիկ Ուկրաինան ու հաղթել խամաճիկ ծաղրածու Զելենսկուն՝ տալով հարյուր հազարավոր զոհեր և վիրավորներ՝ այդ ընթացքում նաև քայքայելով իր տնտեսությունը։ Այն խրվել է ճահճի մեջ և չի կարողանում դուրս գալ։ Իսկ մեզ փորձում են համոզել, թե հենց այս նույն պետությունն է, որ իբր 85 տարի առաջ (երբ համեմատաբար շատ ավելի վատ վիճակում էր) միայնակ կարող էր հաղթել Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիային՝ առանց Արևմուտքի ֆինանսական, ռազմական և ռազմավարական հսկայական աջակցության։ Դա բացարձակ անհեթեթություն է, և ռուսները դա շատ լավ գիտեն։ Ռուսական բանակի ռազմավարությունն ու կազմակերպվածությունը խայտառակություն են, որի միակ «ուժը» նրա քանակական առավելությունն է և այն, որ թքած ունի սեփական զինվորների կյանքի վրա։ Այս պատերազմը բացահայտել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունը հիմնված է ավելի շատ պատրանքների վրա, քան իրականության:
Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի, որ իր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր վիճակում։ Թուրքիան նույնպես պակաս տագնապալի իրավիճակում չէ, քանի որ այնտեղ ևս տարեցտարի անկում է ապրում տնտեսությունը։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նեոբոլշևիկյան Ռուսաստանի Դաշնությունը ներսից փլուզվելու է՝ ինչպես Խորհրդային Միությունը փլուզվեց խորհրդա-աֆղանական պատերազմի ավարտից հետո։ Մահամերձ ռուսական կայսրությունը, որը երեք տարի հետո նշելու է իր 300-ամյակը (իսկ կայսրությունները սովորաբար երեք դարից ավելի չեն դիմանում), ապրում է իր վերջին տարիները։ Նրա վերջնական փլուզումն ավելի դաժան է լինելու, քան Ցարական Ռուսաստանի և Սովետի փլուզումները միասին վերցրած։
Այդ փլուզումը, իհարկե, սկզբնական փուլում մեծ քաոս և ցնցումներ կհարուցի նաև մեր երկրում, քանի որ այս հետսովետական, խամաճիկային նեոբոլշևիկյան հանրապետությունը, ցավոք, գրեթե բոլոր հարցերում կախված է մնացել այդ նողկալի կայսրությունից։ Սակայն հայ ազգայնականների պատասխանատվությունն ու պարտականությունն է լինելու այդ գալիք ճգնաժամը՝ որպես պատմական հնարավորություն, ճիշտ օգտագործել՝ որպեսզի մեր երկրում քաոսի փոխարեն կերտվի իրական ազգային պետություն, որը կհաստատի կարգ ու կանոն՝ բացելով նոր և փառահեղ էջ մեր պատմության մեջ։
«Կայսրությունները պահպանվում են ոչ թե ուժով, այլ պատրանքով, Երբ պատրանքը վերանում է, կայսրությունը կործանվում է:» - Ջորջ Օրվել
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ