09:57:00 21.04.2026
Այսօրվա նսեմացված ու խայտառակված Հայաստանի իրավիճակը կարող ենք համեմատել Վայմարյան Գերմանիայի հետ: Դա մի ժամանակաշրջան էր, որ մեր իրավիճակից շատ տարբեր, բայց նաև միաժամանակ շատ նման էր: Լիովին տարբեր ժամանակներ, պետություններ և աշխարհաքաղաքական դրություն, բայց համեմատելով՝ կտեսնենք, որ կան նաև շատ նմանություններ: Երկու դեպքում էլ կտեսնենք մի ազգ, որը նվաստացուցիչ պարտություն է կրել և սուզվել է խորը անտարբերության մեջ ու ապրում է հիպնոսի տակ:
Վայմարյան Գերմանիան, ինչպես գիտենք, ստեղծվեց 1918թ-ին Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտության հետևանքով՝ նույն տարվա նոյեմբերի 9-ին, որը տեղի ունեցավ ներքին դավաճանության պատճառով: Գերմանիան կորցրեց իր գաղութները, իր մայրցամաքի 20 տոկոսը և ստիպված էր աստղաբաշխական փոխհատուցման գումար վճարել Անտանտի երկրներին: Մինչև 1924թ․ բավականին անկայուն էր Գերմանիայի վիճակը, քանի որ չկար կարգ ու կանոն, Գերմանիան շարունակում էր տարածքներ կորցնել և տնտեսությունը շարունակում էր ներսից քայքայվել: Այնքան ծանր էր վիճակը, որ 1921-1923թթ․ Գերմանիան համարվում է աշխարհի պատմության մեջ ամենամեծ հիպերինֆլյացիաներից մեկը: Այդ 5 տարվա ընթացքում գերմանացիների մեծ մասը ապրում էր վախի ու անորոշության մեջ:
Սակայն իրավիճակը սկսեց կամաց-կամաց մեղմանալ, երբ 1924թ-ին սկսվեց այսպես կոչված «Դաուեսի պլանը», որի շնորհիվ ԱՄՆ-ից մեծ վարկեր եկան Գերմանիա, վերաձևավորվեցին պատերազմական հատուցումների վճարումները, և գերմանական տնտեսությունը գոնե մակերեսորեն սկսեց վերականգնվել: Այդ է պատճառը, որ 1924–1929 թվականները հաճախ կոչվում են Վայմարյան Գերմանիայի «ոսկե կամ հարաբերական կայունության տարիներ», քանի որ արժույթը կայունացավ, արդյունաբերությունը վերականգնվեց, և արտաքնապես թվում էր, թե քաղաքները տնտեսական ու մշակութային վերելք էին ապրում:
Սակայն իրականում այդ ամենը պատրանք էր, քանի որ այդ կայունությունը մեծամասամբ հիմնված էր ամերիկյան վարկերի վրա, և Վայմարյան հանրապետությունը առհասարակ հիմնվել էր դավաճանական պարտության վրա: Մակերեսում ամեն ինչ լավ էր երևում, բայց ներսից թարախակալվում էր: Բացի այդ, «մշակութային վերելք» կոչվածը իրականում գերմանական ու առհասարակ արիական արժեքների պղծության դարաշրջանն էր, որտեղ լայնածավալ տարածում էր ստանում մարմնավաճառությունը, համասեռամոլությունը, պոռնոգրաֆիան, տրանսգենդերիզմը և նման այլ կործանարար երևույթներ: Պետությունն էլ ամբողջությամբ պառակտված էր տարբեր ապազգային կուսակցությունների պատճառով, ինչպես օրինակ սոցիալ-դեմոկրատների և կոմունիստների, և քաղաքական դաշտը վերից վար լի էր պատեհապաշտ դավաճաններով: Եվ այդ ամենի ֆոնին գերմանացիների մեծ մասը այդ ժամանակահատվածում ապրում էր ջայլամի պես, և մարդիկ անցել էին իրենց առօրյա գործերով, կարծես թե բան չէր պատահել ու «ամեն ինչ լավ է լինելու»: Կարծում էին՝ Ամերիկայից եկած վարկերը անդադար գալու էին և կայունությունը հավերժ մնալու էր: Վայելում էին կյանքը գիշերային ակումբները ու կաբարեներ՝ առանց մտածելու վաղվա մասին: Իսկ մտածող մարդկանց համար իրավիճակը պարզապես անհույս էր թվում և դարձել էին վատատես ու ցինիկ:
Սակայն այդ ժամանակ կային չնչին փոքրամասնություն կազմող հեռատես ու ողջամիտ ազգայնականներ և իրական գերմանացի հայրենասերներ, ովքեր զգուշացնում էին իրենց հայրենակիցներին, որ ապրում են պատրանքի մեջ և ճգնաժամը գալու է, բայց ճնշող մեծամասնությունը նրանց արհամարհում էր ու լուրջ չէր ընդունում, քանի որ այդ ազգայնականները «ծայրահեղական» ու «անիրատեսական» էին համարվում: Դրա համար ազգայնականների կուսակցության աջակցությունը ընտրությունների ժամանակ չէր գերազանցում 3 տոկոսը: Նրանք ապրում էին իրենց «անապատային տարիները» և ամբողջությամբ գտնվում էին քաղաքական ծայրամասերում: Մեդիայի կողմից անտեսվում էին կամ ծաղրանքի էին ենթարկվում:
Սակայն 1929թ-ին Ամերիկայում տնտեսական ճգնաժամը սկսվեց, վարկերը դադարեց Գերմանիա հասնել, և մի գիշերվա մեջ պատռեց այդ ամբողջ պատրանքը: Գործազրկությունը, անկայունությունը և աղքատությունը միանգամից թռիչքաձև աճեցին: Պետությունը կանգնած էր լիովին կործանման եզրին: Այն ազգայնականները, ովքեր տարիներ շարունակ զգուշացնում էին ժողովրդին ու պատրաստվում ճգնաժամի համար, մարգինալ ուժից դարձան կենտրոնական և հետո գլխավոր քաղաքական ուժ: Այնուհետև օրինական միջոցներով ու իրենց սեփական ուժերով եկան իշխանության և կարողացան Գերմանիային հանել այդ ճգնաժամի քաոսից՝ փրկելով իրենց երկիրը կոմունիստական հեղաշրջումից և վերջնական մասնատումից:
Այս ամենը լավ իմանալով՝ ինչպե՞ս մենք չենք կարող զուգահեռներ տանել մեր ներկայիս իրավիճակի հետ: Մի՞թե մենք 2018թ-ից կամ 2020թ-ից սկսած չենք ապրում «Վայմարյան» Հայաստանում...
«Պատմությունը չի կրկնվում, բայց հաճախ նմանակվում է:» - Մարկ Տվեն
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ