10:18:00 12.09.2025
Ռոբերտ Աբաջյանի հերոսական օրինակը կարևոր է հայ ազգայնականների համար, որովհետև նա ցույց տվեց, որ հայը կարող է մնալ անվախ և արժանապատիվ նույնիսկ մահվան առաջ։ Նա գերադասեց պայթեցնել իրեն ու թշնամուն, քան գերի հանձնվել, այսինքն՝ իր մարմնով իսկ ապացուցեց, որ հայ զինվորի պատիվն ու հայրենիքի պաշտպանությունը վեր են ամեն ինչից։ Նրա գործը հիշեցնում է, որ ճակատագրական պահին մենք պետք է ընտրենք պայքարը, ոչ թե հանձնվելը։
Այս նույն կրակոտ ոգին մենք պետք է կրենք ոչ միայն մարտի դաշտում, այլև մեր քաղաքական պայքարում, քանի որ ամեն ասպարեզում հաղթանակ կերտելու համար նույն մոտեցումն է պահանջվում։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հաղթանակին
#ՈչՀանձվնելուն
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ