ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այս վերջին տարիներին տարբեր մարդիկ ինձ շատ են ասել՝ «միացի՛ր ԱԺԲ-ին»...

06:50:00 01.07.2026

Այս վերջին տարիներին տարբեր մարդիկ ինձ շատ են ասել՝ «միացի՛ր ԱԺԲ-ին»...

Այս վերջին տարիներին տարբեր մարդիկ ինձ շատ են ասել՝ «միացի՛ր ԱԺԲ-ին» կամ հարցրել են՝ «ինչո՞ւ չես միանում ԱԺԲ-ին»։ Երբ մերժել եմ ու նշել եմ տարբեր պատճառներ, շատերը կարծել են, թե իբր «գոռոզություն» եմ անում։ Բայց դա, իհարկե, անհեթեթություն է, քանի որ իմ բերած պատճառները փաստերով հիմնավորված են և լիովին արդարացված։

Շատ պատճառներ կան, թե ինչու չեմ ցանկացել միանալ կամ նույնիսկ աջակցել նրանց, անկախ նրանից, որ շատ հարցերում ունենք նաև համաձայնություններ, ինչպես, օրինակ, Առաջին Հանրապետության իրավահաջորդ դառնալու կամ Կրեմլի վարած հակահայկական քաղաքականության դեմ հանդես գալու հարցերում։

Ամեն դեպքում, արդեն պահը հասունացել է, որպեսզի հստակ նշեմ նրանց չմիանալու պատճառները։

Առաջին՝ նրանք ավելի շատ զբաղված են Արևմուտքի, հատկապես Ամերիկայի, թեզերը քարոզելով, քան մաքուր հայ ազգայնականություն տարածելով, և գրեթե երբեք չեն քննադատել Արևմուտքի վարած երկերեսանի քաղաքականությունը։ Շատ հաճախ նաև կեղծ ու սին հույսեր են փայփայում Արևմուտքի նկատմամբ: Այդ պատճառով նրանք ավելի շատ «արևմտամետ» են, քան ազգայնական։

Երկրորդ՝ ԱԺԲ-ի խորհրդի անդամները, իրենց ներկայացնելով որպես «արևմտամետ», 2008 թվականից սկսած կարևոր ժամանակաշրջաններում կոպիտ քաղաքական սխալներ են թույլ տվել և փաստացի ռուսամետ դիրքորոշումներ են որդեգրել։ Օրինակ՝ 2008 թվականին աջակցել են Լևոն Տեր-Պետրոսյանին, 2013 թվականին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 2018 թվականին՝ Նիկոլին, իսկ 2022 թվականին՝ Բագրատին, որոնք, Կրեմլի և այլ հակահայկական ուժերի գործակալներ են։ Դա արել են կա՛մ պատեհապաշտությունից ելնելով, կա՛մ հատուկ առաջադրանք կատարելով, և երկու դեպքում էլ դա ինձ համար ընդունելի չէ։ Ասել, թե «սխալվեցինք», բայց շարունակել նույն սխալները կրկնել, նույնպես ընդունելի չէ։

Երրորդ՝ ԱԺԲ-ն չի դատապարտում սիոնիզմը՝ որպես հակահայկական քաղաքական շարժում, որը թուրքերի և ռուսների հետ միասին գործում է մեր անկախ պետականության դեմ։ Խորհրդի անդամները նույնիսկ բազմիցս համակրանք են ցուցաբերել ջհուդների նկատմամբ և հիմա էլ ասում են, որ «ժամանակն է փշրելու հակաիսրայելական կարծրատիպերը»։ Ես ավելի շուտ իմ ծոծրակը կտեսնեմ, քան կաջակցեմ կամ կմիանամ մի քաղաքական շարժման, որը համակրում է ջհուդներին։

Կասկածելի է նաև այն, որ կարողացել են կուսակցություն գրանցել և ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում, հատկապես 2016 թվականին ՊՊԾ գնդի վրա հարձակումից հետո, որովհետև Հայաստանում կուսակցություն գրանցելու և ընտրություններին մասնակցելու համար պետք է «դաբրո» ստանաս Կրեմլից։ Այս ամենը չեմ նշում որևէ մարդու կամ խմբի վիրավորելու համար։ Պարզապես ներկայացնում եմ այն փաստերն ու պատճառները, որոնց հիման վրա չեմ միացել նրանց, որպեսզի մարդիկ ինձ չմեղադրեն «գոռոզության» մեջ։

Երբ նոր էի տեղափոխվել Հայաստան, փնտրում էի հայ ազգայնական քաղաքական ուժ, թեկուզ փոքրաթիվ, որին կարող էի միանալ և օգտակար լինել։ Բայց որքան փնտրում էի, այնքան ավելի էի հիասթափվում։ Այդ պատճառով պատերազմից մեկ տարի հետո որոշեցի սեփական ուժերով և առանց որևէ օգնության հիմնադրել նման շարժում՝ որպես անհայտ հայրենադարձ և շարքային զինվոր, որովհետև ցանկանում էի, որ ինձ նման հայ ազգայնականները քաղաքական դաշտում ունենան իրենց հարթակը։

Մեր շարժումը քարոզում է բացառապես հայ ազգայնական գաղափարներ, և, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, մեզ հետաքրքրում է ոչ թե քաղաքական կոռեկտությունը, այլ ճշմարտությունը։ «Հոսանք»-ի նպատակն է նոր սերնդի հայ ազգայնականներին համախմբել այդ գաղափարների և ճշմարտության շուրջ, որպեսզի գալիք մեծ ճգնաժամի ժամանակ, երբ բոլոր դավաճանական կուսակցությունները տապալվեն իրենց իսկ ստերի ծանրության տակ, մեր շարժումը դառնա Հայաստանի գլխավոր ազգային քաղաքական ուժը։

Հետևաբար, մի՛ ասեք, որ սրան կամ նրան միանամ։ Կոմպրոմիսն անհնար է։ Դուք միացե՛ք կամ աջակցե՛ք «Հոսանք»-ին և մաս կազմեք ապագա հայ ազգային հեղափոխությանը՝ hosank.net/am/join

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։