ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հարյուր հինգ տարի առաջ Սյունյաց լեռներում Գարեգին Նժդեհը...

09:11:00 27.08.2025

Հարյուր հինգ տարի առաջ Սյունյաց լեռներում Գարեգին Նժդեհը...

Հարյուր հինգ տարի առաջ Սյունյաց լեռներում Գարեգին Նժդեհը և նրա զինակիցները ստեղծեցին Դավիթ Բեկյան ուխտերը․ սրբազան երդումներ, որոնք նվիրված էին մեր ազգին ու հայրենիքին։ Դրանք միայն խոսքեր չէին, այլ ուխտեր, որոնք ծնունդ տվեցին միասնության և աննկուն կամքի՝ դիմակայելու թվով գերազանցող թշնամուն, և որոնք վերջում բերեցին հաղթանակ։

Այսօր՝ 21-րդ դարում, մենք կրկին կանգնած ենք նույն խաչմերուկում։ Սյունիքը կրկին թշնամու թիրախում է, երբ ներքուստ տիրում են դավաճանություն, թուլություն ու բաժանում, իսկ արտաքուստ՝ անդադար սպառնալիքներ մեր ոխերիմ թշնամիների կողմից։ Հենց այսպիսի օրերին է, որ ուխտերը պետք է վերակենդանացնել, քանզի ուխտը կապում է ոչ միայն անհատին, այլև ամբողջ ազգին՝ դարձնելով մեզ մեկ կամք։ Ցինիզմի ու անտարբերության այս դարում Դավիթ Բեկյան ուխտերի վերակենդանացումը նշանակում է հավատարմությամբ ու զոհողությամբ վերականգնել մեր պատիվն ու ոգին։

Ահա թե ինչու մեր միաբանությունը, թեկուզ առայժմ փոքրաթիվ, իր վրա վերցրեց անձնական պատասխանատվություն՝ նորից կյանքի կոչելու այն, ինչ Նժդեհը ստեղծեց գրեթե ուղիղ հարյուր տարի առաջ։ Մեզ համար սա միայն այցելություն չէ, այլ այդ սրբազան ուխտի շարունակությունն է։ Մենք չենք երդվում ցուցադրության համար․ մենք երդվում ենք, որովհետև գիտենք, որ հայրենիքի ճակատագիրը կախված է մեր խոսքի ճշմարտությունից և մեր արդար գործի ուժից։ Երբ յուրաքանչյուր արժանապատիվ հայ, նույնիսկ եթե փոքրամասնություն կազմող, դառնա ուխտակատար, Սյունիքը ոչ միայն երբեք չի ընկնի, այլև քայլ առ քայլ կկերտվի մեր երազած անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը։

Դավիթ Բեկյան–Նժդեհյան ուխտը պետք է դառնա ողջ հայ ազգի ուխտը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Հանուն Պետականության՝ Նժդեհաբար

#ԴավիթԲեկյանՈւխտեր #105 #Սպիտակավոր #SicParvisMagna

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։