ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

1994թ․ Մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև կնքվեց հրադադար...

11:20:00 12.05.2026

1994թ․ Մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև կնքվեց հրադադար...

1994թ․ Մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև կնքվեց հրադադար՝ մեր ռազմական հաղթանակից հետո, քանի որ Արցախը ազատագրվել էր Ադրբեջանի հրոսակախմբերից։ Սակայն, ցավոք, այդ հաղթանակը քաղաքականորեն չամրագրվեց Հայաստանում իշխող դավաճան նեոբոլշևիկների կողմից, որոնք իրենց հրահանգները ստանում էին Կրեմլից։

Ցավալի է, որ մինչև հիմա մեր ազգը նույնիսկ չգիտի այս օրվա կարևորության մասին։ Բոլորը գիտեն Մայիսի 9-ի մասին, որը Շուշիի ազատագրման օրն է, ոչ թե Արցախյան ազատամարտի հաղթանակի օրը: Դա հատուկ արվեց, որպեսզի մենք երբեք չունենայինք առանձին հաղթանակի տոն, որովհետև հաղթանակի տոն ունեցող ժողովուրդը սկսում է ձևավորել հաղթական մտածելակերպ։ Այսօր, երբ այս փտած ու դավաճանական համակարգի հայրենադավ և խաբեբա սրիկաները կրկեսային քարոզարշավների ընթացքում կրկին մոլորեցնում են ժողովրդին՝ խոսելով «իրական խաղաղության», «արժանապատիվ խաղաղության» և «երաշխավորված խաղաղության» հեքիաթների մասին, եկեք մենք՝ գիտակից ու արժանապատիվ հայերս, այսօր՝ մեր իրական հաղթանակի օրը, հիշենք մի պարզ ճշմարտություն․ առանց պայքարի ու հաղթանակի չի կարող լինել ոչ մի տեասկի անվտանգություն ու խաղաղություն։

2020թ․ 44-օրյա դավադիր պատերազմի ընթացքում մեր թշնամիները մեզնից դավադրաբար խլեցին այդ հաղթանակը, բայց չեն կարող խլել այդ հաղթանակի հիշատակը և այն անսասան հավատը, որ ապագայում մենք մեր անկոտրում կամքով ու վճռական պայքարով ազգովի կերտելու ենք շատ ավելի մեծ հաղթանակ՝ այս անգամ Բաքվին վերջնականապես ծնկի բերելով և ահաբեկչական պետություն Ադրբեջանը մի քանի մասի մասնատելով։ Այսպես ենք բացելու Մեծ Հայքի կերտման ճանապարհը: Սա ոչ միայն մեր գերագույն նպատակն է ու պատմական սուրբ առաքելությունը, այլև ի վերուստ նախանշված մեր ճակատագիրը: 

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

Մի՛շտ Հայ 

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։