ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Անցյալ շաբաթ ռուս-ուկրաինական ճակատում զոհվեց «Արբատ»...

01:09:00 13.02.2026

Անցյալ շաբաթ ռուս-ուկրաինական ճակատում զոհվեց «Արբատ»...

Անցյալ շաբաթ ռուս-ուկրաինական ճակատում զոհվեց «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը, ով 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պետական պարգև էր ստացել՝ «հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած հերոսության համար»։ Այս վերջին 4 տարում Ռուսաստանում ապրող Հայկի նման հազարավոր մեր հայրենակիցներ զոհվել կամ հաշմանդամ են դարձել՝ սպիտակ թուրքերի համար կռվելիս։

Թող ռուսոֆիլ նեոբոլշևիկները սրա մասին մի բան ասեն։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պնդել են, որ Հայաստանը ավելի անվտանգ կլինի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով։ Նման մղձավանջային պայմաններում նրանք իրենց տղաներին կուղարկեի՞ն Արևելյան Եվրոպայում սպանդի՝ Կրեմլի նվաճողական քաղաքականությունը առաջ տանելու համար, թե՞ կփորձեին նրանց բանակից ազատել։Եթե այսօր Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ լիներ, ապա պատկերացրեք, թե քանի՜ տասնյակ հազարավոր զոհեր արդեն կունենայինք։

Ասել եմ ու շարունակելու եմ կրկնել՝ անվտանգ ու խաղաղ ապրելու լավագույն ճանապարհը մեր անկախության համար պայքարելն ու զոհաբերելն է։ Դրանից զատ մնացած բոլոր «լուծումները» կամ խաբեություն են, կամ թշնամական քարոզչություն։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։