ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Նախորդ դարում, երբ մեր ազգը ապրում էր ցեղասպանության միջով...

07:56:00 24.04.2026

Նախորդ դարում, երբ մեր ազգը ապրում էր ցեղասպանության միջով...

Նախորդ դարում, երբ մեր ազգը ապրում էր ցեղասպանության միջով ու գտնվում էր մահվան եզրին, մեր ազատամարտիկները ոսոխի դեմ իրենց վճռական պայքարի համար որպես խորհրդանիշ օգտագործում էին գանգն ու կմախկը, որովհետև այն խորհրդանշում է պայքար մինչև վերջ՝ մինչև հաղթանակ, քանի որ նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել հանուն ազատության։ 

Նրանց կարգախոսներն էին՝ «Կա՛մ մահ, կա՛մ ազատություն» և «Վրե՛ժ, վրե՛ժ»՝ որպես պայքարի ու անզիջում դիմադրության արտահայտություն: Իրենց առջև դրել էին վրեժ լուծելու և ոսոխին պատժելու նպատակը և պատրաստ էին ամեն գնով դա անել։  Այն նաև խորհրդանշում է հավատարմություն մինչև մահ՝ հավատարմություն ազգին, հայրենիքին ու անկախության գաղափարին, որովհետև հավատարմությունը այդ սրբագույն արժեքներին իրենց պատիվն էր։ 

Նրանք հասկանում էին, որ առանց նման նվիրվածության ու կենաց-մահու պայքարի մենք այս դաժան ու անգութ աշխարհում երբեք չենք կարող պաշտպանել մեր ազգի իրավունքներն ու շահերը։ Հետևաբար, եկե՛ք այս նոր դարում հիշենք այս խորհրդանիշը և թույլ տանք, որ այն դաջվի մեր գիտակցության մեջ։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

#Պատժելու_Ենք #Այս_Անգամ_Աշխարհը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։