ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Եթե ուզում ենք իրական դաշնակիցներ...

12:44:00 11.09.2025

Եթե ուզում ենք իրական դաշնակիցներ...

Եթե ուզում ենք իրական դաշնակիցներ, և ոչ ընդամենը հովանավորողներ և տերեր, եթե ուզում ենք իրական խաղաղություն, և ոչ ընդամենը խաղաղության պատրանք, եթե ուզում ենք արժանապատիվ հայկական ապագա, և ոչ թրքացված ու ստրկացված ապագա, ապա նախ և առաջ պետք է հենվենք մեր սեփական ուժերի վրա, անկախ նրանից, թե որքան փոքրաթիվ ենք կամ քիչ ռեսուրսներ ունենք: Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ փոքրամասնությունը, եթե միավորված, կազմակերպված, նվիրված և հաստատակամ լինի, կհաղթի նյութապես ու մարդաքանակով իրեն գերազանցող ուժերին:

Պատմությունը մեզ ստիպելու է վճռական պայքար մղել. այն չի նայելու՝ մենք փոքրաթիվ ենք, թե քիչ ռեսուրսներ ունենք, կամ արդյոք հոգեպես պատրաստ ենք նման մարտահրավերի: Պատերազմը գալու է մեր դուռը, և մենք ուզենք, թե չուզենք՝ պետք է պատրաստ լինենք: Մեր թշնամիները ուզում են, որ մենք ունենանք ստրկամիտ ու պարտվողական մտածելակերպ, քանի որ նրանք ուզում են հային հնազանդ, պառակտված ու ստորացված տեսնել, սակայն դա երկար չի տևելու: Մեր շարժումը կարթացնի հայի մարտական ու պայքարի ոգին՝ մեր ազգի մեջ արմատավորելով այն պարզ ճշմարտությունը, որ միայն մեր բազկի ուժով կա հաղթանակ, և առանց հաղթանակի չկա փրկություն ու խաղաղություն:

Միայն այդ հաղթական մտածելակերպի շուրջ մենք կարող ենք ազգովի համախմբվել և կրկին անգամ ուժի գործոնի վերածվել, դառնալ մեր թշնամիների ահն ու սարսափը:

Դարձե՛ք այդ բազկի ուժի մի մասը. «Հոսանք»-ի անդամ կամ աջակցող դառնալու համար՝ hosank.net/am/join-hosank

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։