01:34:00 06.09.2025
Ես երբեք խաղացող չեմ եղել և չեմ սիրել, երբեք դուրս չի եկել «գռազ գալ» ինչ-որ մեկի հետ գումարի համար, և ատել եմ խաղատները՝ համարելով դրանք ջհուդների հնարագործություն։ Կալիֆորնիայում ծնված ու մեծացած լինելով, ընդամենը երկու անգամ եմ եղել Լաս Վեգասում, և դա էլ ընկերներով՝ զուտ հետաքրքրության համար։ Սակայն Ամերիկայում կա մի ասածվածք, որը շատ հավանել եմ և կրկնում եմ, երբ մեկը փորձում է ինձ հետ «գռազ գալ» ինչ-որ բանի համար. այն հետևյալն է՝ «Ես խաղում եմ միայն կյանքիս վրա, և ոչ երբեք՝ իմ գումարի»։
Իհարկե, անգլերենով այս ասածվածքը ավելի ճիշտ ու իմաստուն է հնչում, այնուամենայնիվ, միտքը հետևյալն է. արդյունավետ մարդը արժևորում է պատիվը, ճշմարտությունը, վեհ արժեքները և ազատությունը՝ զուտ հարստությունից ավելի շատ։ Նման մարդիկ պատրաստ են վտանգել իրենց գոյությունը՝ ինչ-որ իմաստալից ու սուրբ պայքարի համար, բայց չեն պատրաստ իրենց ժամանակը վատնել պատահականությունների վրա, քանի որ գումար վաստակելը պարզապես գործիք է՝ միջոց, և ոչ երբեք կյանքի նպատակ։
Փողով խաղալը նշանակում է կյանքդ կախված պահել բախտից, ինչը պարզապես հիմարություն է։ Կյանքով խաղալը, սակայն, կարող է նշանակել ընտրություն կատարել՝ կանգնել վտանգների, դժվարությունների և մարտահրավերների առաջ՝ պատրաստ լինելով պայքարել մինչև վերջ հանուն այն բանի, որը գումարից և քո կյանքից շատ ավելի բարձր է։ Սա պատվով ու հարգանքով ռիսկ է, որը պետք է դիմի՝ անձնական պատասխանատվություն կրոող յուրաքանչյուր մարդ, ով ուզում է դրական հետք թողնել պատմության էջերում։
Սակայն մարդիկ սովորաբար հակառակ ձևով են ապրում. դողում են իրենց կյանքի համար և վատնում այն՝ փորձելով բախտով հարստանալ։ Բարձր գիտակցություն ունեցող ու արժանապատիվ մարդը հակառակն է անում. նա իր անցողիկ կյանքը տեսնում է որպես միջոց, որը արժե համարձակորեն ռիսկի տակ դնել հանուն հավերժության, իսկ փողը՝ որպես չափազանց մանր բան, որի ձեռք բերումը չպետք է ամեն ինչից վեր դասել։
Այս փիլիսոփայությամբ եմ ապրել իմ ամբողջ գիտակից կյանքում, և դա եղավ պատճառը, որ որոշեցի ԱՄՆ-ում իմ կարիերան, ընտանիքիս ու ընկերներիս թողնել և տեղափոխվել Հայաստան՝ հարմարավետությունները լքելով ու կյանքս ռիսկի տակ դնելով, քանի որ իմ ողջ ոգով ու սրտով հավատում եմ պայքարի այն ճշմարիտ ուղին, որի միջով շարունակում եմ անցնել, և որի համար պատրաստ եմ կյանքս տալ, քանի որ միայն նման մոտեցմամբ մենք կարող ենք հասնել հաղթանակի:
«Մահից չեմ վախենում՝ վախենում եմ ապրել առանց պատվի:» - Սպարտակուս
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ