07:45:00 31.08.2025
Ամեն շարժում պետք է ունենա կազմակերպվածություն և հիերարխիա, եթե ցանկանում է զարգանալ և հասնել հաջողությունների։ Մեր շարժումը, ունենալով վեհ գաղափարներ և լուրջ նպատակներ, ունի հստակ աստիճանակարգ՝
Առաջնորդ – Շարժման դեմքն ու գաղափարի մարմնավորումը։ Առաջնորդի դերը ոչ միայն ղեկավարելն է, այլև խորհրդանշել ամբողջ շարժման կամքը, լինել ոգեշնչման աղբյուր և ուղղություն տվող կողմնացույց։ Առանց առաջնորդի՝ շարժման մնացած բոլոր շերտերը կորցնում են իրենց միասնականությունը։
Անդամներ – Շարժման միջուկը՝ կարգապահ և գաղափարապես հավատարիմ փոքրամասնությունը։ Նրանք մասնակցում են ժողովներին, համաժողովներին և հանրահավաքներին։ Նրանց հետևողական աշխատանքը և նվիրվածությունը ստեղծում են հեղինակություն, լրջություն և եղբայրություն։ Նրանք օրինակ են ծառայում մյուսների համար։ Առանց նման ամուր միջուկի անհնար է կառուցել շարժում, որը կարող է ունենալ հեռանկարային նպատակ և հասնել հաղթանակի։
Աջակցողներ – Գործնական հիմքը։ Թեև նրանք գաղափարախոսությամբ այնքան էլ չեն ապրում, սակայն համաձայն են մեր ընդհանուր տեսլականի ու նպատակների հետ և աջակցում են շարժմանը՝ որքան հնարավոր է։ Պարբերաբար մասնակցում են ժողովներին ու հանրահավաքներին՝ շարժմանը տալով ճանաչում և լեգիտիմություն։ Որևէ կազմակերպություն չի կարող զարգանալ ու ընդլայնվել առանց այս շերտի։
Համակիրներ – Պասիվ շերտը։ Նրանք դեռ ամբողջությամբ նվիրված չեն, բայց համակրում են մեր շարժմանը և ճգնաժամային պահերին կարող են դառնալ աջակցողներ կամ նույնիսկ անդամներ։ Երբեմն նրանք մասնակցում են ժողովներին ու հանրահավաքներին՝ ապահովելով թե՛ գիտակից լսարան, թե՛ մարդկային քանակ։ Նրանցից շատերին կարելի է դիմել օգնության կամ ծառայության խնդրանքով, քանի որ ներքուստ արդեն համակարծիք են մեզ հետ և շարժման մեջ տեսնում են ներուժ։
Հետևորդներ – Ամենալայն լսարանը։ Նույնիսկ պասիվ հետևորդները արժեքավոր են, քանի որ տարածում են շարժման ուղերձը, պահպանում են տեսանելիությունը և ճգնաժամային ժամանակներում նրանցից շատերը կանցնեն մեր կողմ՝ ապահովելով բավարար զանգվածային աջակցություն։
Եթե ցանկանում եք անդամագրվել կամ աջակցող դառնալ, այցելեք՝ hosank.net/am/join-hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ