ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Դիմադրության դրոշ բարձրացնելով՝ մենք ուղերձ ենք հղում...

08:03:00 06.09.2026

Դիմադրության դրոշ բարձրացնելով՝ մենք ուղերձ ենք հղում...

Դիմադրության դրոշ բարձրացնելով՝ մենք ուղերձ ենք հղում ողջ աշխարհին հենց Սմբատաբերդից՝ մեր պատմական ամրոցներից մեկից, որպեսզի բոլորին պարզ ասենք, որ հայ ազգայնականների նոր սերունդը, մարդկության թշնամիների դեմ ծնկելու փոխարեն, որոշել է կանգուն մնալ՝ իր անառիկ ամրոցների պես։ Սակայն պետք է գիտակցենք, որ Սմբատաբերդը մի ամրոց է՝ մի ավելի մեծ ամրոցի ներսում, որի անունն է Հայկական լեռնաշխարհը, և այն կարող ենք ամուր պահել միմիայն այն ժամանակ, երբ մեր ներկայիս ստրկամիտ մտածելակերպը փոխարինենք պայքարի մտածելակերպով, իսկ պարտվողական քաղաքականությունը՝ հաղթական քաղաքականությամբ։

Սակայն ի՞նչ է նշանակում բարձրացնել դիմադրության դրոշը։ Նշանակում է՝ եթե մեր ոխերիմ թշնամիները խոսում ու երազում են իրենց «Արևմտյան Ադրբեջանի» մասին և գործում են դա իրականություն դարձնելու ուղղությամբ, ապա որպես հակազդեցություն մենք պարտավոր ենք խոսել, երազել Մեծ Հայքի վերականգնման մասին և փոքր քայլերով գործել այն ի կատար ածելու համար։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։