ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ...

08:42:00 30.06.2026

2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ...

2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ Ռուսաստանում ավելի քան քսան տարի Վլադիմիր Պուտինը համարվում էր այն ղեկավարը, ով կարողացավ երկիրը դուրս հանել 90-ականների «դժոխային» վիճակից և բերել կայունություն։ Շատ ռուսներ նրան ընտրում էին հենց այդ պատճառով։

Բայց արի ու տես, որ հենց այդ նույն ղեկավարը իր ապիկարության ու տհասության պատճառով Ռուսաստանը տարեցտարի տանում է ներքին անկայունության և խորացող ճգնաժամի, որը կարող է շատ ավելի կործանարար լինել Ռուսաստանի համար, քան Սովետի փլուզումը՝ Սովետա-աֆղանական պատերազմի ավարտից հետո։

Սա արդեն սկսում է ակնհայտ դառնալ Ռուսաստանի նոր սերնդի երիտասարդների շրջանում, ովքեր սոցիալական ցանցերում (և որոնք հավաքում են միլիոնավոր դիտումներ) ասում են, որ երկիրը հետ է գնում դեպի 90-ականներ։ Սակայն իրականում այն, ինչ սպասվում է Ռուսաստանի Դաշնությանը, 90-ականների «դժոխքը» կթվա դրախտի նման...

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։