07:46:00 03.08.2026
Քանի որ «Ոդիսականի» մասին նոր ֆիլմ լույս տեսավ անցյալ ամիս, իսկ երեկ էլ Հայաստանում տեղի ունեցավ Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նիստը, ես ևս մեկ անգամ հիշեցի Ոդիսևսի վերադարձը իր Իթակայի թագավորություն։ Թրոյական պատերազմից վերադառնալուն պես նա տեղեկացավ և տեսավ, թե ինչպես էին ձրիակեր անկոչ հյուրերը անարգում իր տան անդամներին, ստորացնում իր ծառաներին և, առհասարակ, իրենց լկտի պահվածքով պղծում իր պալատը։
Երբ դա հիշում եմ, չեմ կարող փոխաբերական իմաստով զուգահեռներ չանցկացնել մեր ներկա իրավիճակի հետ, որտեղ արդեն 35 տարի այս հայադավ, ձրիակեր սրիկաները պղծում են մեր Ազգային ժողովը, անարգում, խաբում ու մոլորեցնում մեր հայրենակիցներին և ոտնահարում մեր ազգային շահերը՝ իրենց լափամանները մեծացնելու և անձնական շահերն առաջ տանելու համար։ Բացի հայ ազգին դավաճանելուց և մեր արժանապատվության վրա թքելուց՝ ի՞նչ են արել այս նեոբոլշևիկ անկոչ հյուրերը, որոնք բռնազավթել են մեր երկրի մեդիան և քաղաքական ասպարեզը։
Եկե՛ք այս օրերին մեր մտքում միշտ պահենք Ոդիսևսի օրինակը և ունենանք նրա համբերությունը...
Հայ ազգային հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ