ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ինչպես արդեն նշել եմ, Հայաստանի որևէ մակերեսային մերձեցում...

01:10:00 09.08.2025

Ինչպես արդեն նշել եմ, Հայաստանի որևէ մակերեսային մերձեցում...

Ինչպես արդեն նշել եմ, Հայաստանի որևէ մակերեսային մերձեցում ԱՄՆ-ի հետ այս պահին ոչ մի կերպ չի նշանակում, թե Հայաստանը «պոկվում է Ռուսաստանից»: Իրականում հեռանկարի տեսանկյունից նման քայլերը միայն կօգնեն Ռուսաստանի Դաշնությանը և նրա կայսերական նկրտումներին, քանի որ դա հիմք կտա կրկին անգործունյա մնալու համար, երբ Ադրբեջանը, հենց Կրեմլի հրահանգով, ապագայում հարձակվի Հայաստանի վրա։ Երբ ԱՄՆ-ը հայտնվի մի փոքր ավելի խառը իրավիճակում, Մոսկվան Բաքվի բռնապետին հարմար պահին կտա «կանաչ լույս», որից հետո մեզ չի պաշտպանի՝ ինչպես չպաշտպանեց Արցախում, պատճառաբանելով, թե մենք «հակառուսական» քաղաքականություն ենք վարել։ Կասեն՝ «թող Ամերիկան ձեզ փրկի», իսկ երբ չփրկի, կասեն՝ «լավ, ուրեմն մենք կգանք փրկության՝ այս կամ այն պայմանով»: Դա կլինի այն պահը, երբ ամբողջ Հայաստանի հետ կանեն այն, ինչ արեցին Արցախի հետ։ Նույն սխեման է, պարզապես այս անգամ՝ ավելի նուրբ պետք է գործեն։

Ովքեր սին հույսեր են փայփայում, թե նման ստորագրությունը կարող է երկարաժամկետ խաղաղություն ապահովել, կամ ինքնախաբեությամբ են զբաղված, կամ էլ ոչինչ չեն սովորել պատմությունից և աշխարհաքաղաքականությունից։ Ադրբեջանը չի դադարելու, քանի դեռ չի հաստատել իր լիակատար գերակայությունը Հայաստանի վրա՝ մեզ վերածելով իրեն ենթակա պետության։ Սա է դառը իրականությունը, որը ռուս-թուրք-սիոնիստական շրջանակների համատեղ ծրագրի առանցքային մասն է՝ ուղղված Հայաստանի անկախության ոչնչացմանը։

Մեզ շարունակում են հիպնոսացնել «խաղաղության» կեղծ լոզունգներով՝ փոխանակ մեր ժողովրդին ֆիզիկապես և հոգեպես պատրաստեն այն օրհասական պայքարին, որը անխուսափելիորեն սպասվում է։ Որքան շատ հավատանք նման ստերին և հույսներս դնենք նման մանևրների վրա, այնքան ավելի դաժան են լինելու հետևանքները։ Պետք է անընդհատ շեշտել՝ եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք կենաց-մահու պայքարի, որպեսզի երբեք չրկրկնվի 2020թ-ի Նոյեմբերի 9-ը։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։