02:00:00 28.09.2022
Համազգեստս հագած՝ երկու մեծ ուսապարկեր էի (իսկական ուսապարկեր, ոչ նիկոլականներ) տարել տարբեր ռազմական իրերով լի (որոնցով կարող էի դիրքեում մնալ գոնե մեկ տարի): Ընդհանուր երևի մոտ հազար հոգուց ավել կլիներ դրսում, որոնք սպասում էին գնալ դիրքեր, բայց երբ տաքսուց դուրս եկա, Մայորը ինձ հեռվից տեսավ ու միանգամից ներս կանչեց ու առանց սպասեցնելու ասաց՝ հորս հաջող ասեմ ու նստեմ ավտոբուս: Բոլորը ինձ էին նայում, թե որքան պատրաստված եմ եկել, մինչդեռ ճնշող մեծամասնությունը շատ անպատրաստ վիճակում էր: Ինձ էին խեթ-խեթ նայում ու սկզբից կարծեցին, որ Ռենմբոյի նման հատուկ բաժնից սպեցնազ զինվոր եմ՝ չիմանալով, որ ես ընդամենը ֆիզիկայի դասախոս եմ եղել Կալիֆորնիայի համալսարանում և հիմա առցանց մաթեմատիկայի դասեր սովորեցնող: Թեˊ զինկոմում, թեˊ ավտոբուսում, շուրջբոլորս նայում ու տեսնում էի նույն անպատրաստությունը զինվորների մոտ: Շատերը նույնիսկ ատամի խոզանակ չէին տարել իրենց հետ: Ծիծակներ ու բարակ շապիկներ հագած՝ ծխելով գնացել էին զինկոմ, որ մեկնեն առաջնագիծ: Բացի անհրաժեշտ իրեր չունենալով, կամավորները նաև հոգեպես չէին տրամադրվել, քանի որ կարծում էին մի քանի օրվա պատերազմ է լինելու 2016թ-ի նման: Վստահ եմ, որ 2 օրվա արշավի համար ավելի պատրաաստված կգնային: Այդ ամենը ինձ պարզապես ապշրել էր, քանի որ ինձ մոտ լրիվ հակառակ տրամադրվածություն էր: Ես պատրաստ էի գնալ ու ամիսներով մնալ՝ առանց հետ նահանջելու: Ցավոք սրտի, կամավորների մեծամասնությունը չէր էլ կամավորագրվի պատերազմին, եթե իմանային, որ 2 շաբաթից ավել կտևեր ու այսքան լուրջ կլիներ դրությունը: Այդ պահից սկսած զգացի, որ մենք շատ հեռու ենք ազգ-բանակ լինելուց և ահռելի մեծ աշխատանք կա դա իրականացնելու համար:
Պատերազմից հետո հարց առաջացավ ինձ մոտ. արդյո՞ք էլի կգնայի պատերազմի, որ իմանայի այսպիսի դավաճանություն է լինելու ու մարդիկ ինձ հարցնում էին, թե արդյո՞ք փոշմանել եմ, որ կամավորագրվեցի: Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի: Դա նույնիսկ ինձ զարմացրեց: Անհիմն հույս էի դրել գեներալների վրա, որ չեն թողնի Փաշողլուն այդպիսի ազգադավ քայլերի գնա ու այնպես կանեն, որ գոնե պատվով դուրս կգանք այս պատերազմից: Կյանքում սովորել եմ՝ երբեք ենթադրություններ չանել, բայց այլ տարբերակ չունեի. արեցի այն, ինչ կարող էի անել այդ պահին ու մնացածը դրեցի ճակատագրի վրա: Փորձում էի լավատես լինել դիրքերում, որպեսզի չընկճվեի ու բարձր պահեի տրամադրությունս:
Բնականաբար չեմ զղջում իմ որոշման համար, որովհետև դա պարտականություն էր ու կյանքի մեծ փորձառություն, միայն զղջում եմ այն, որ կյանքում Ռեմբոյի նման հմտություններ չէի ձեռք բերել, որպեսզի կարողանայի Երևանում այս դավաճան սրիկաների հարցերը լուծեի պատերազմ մեկնելուց առաջ:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։