ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ազգային հեղափոխություն, ազգային զարթոնք ու ազգային վերածնունդ...

04:04:00 10.06.2026

href: https://rumble.com/embed/v78wadm/?pub=4

Ազգային հեղափոխություն, ազգային զարթոնք ու ազգային վերածնունդ մեր անկախ քաղաքական շարժման համար ընդամենը գեղեցիկ բառակապակցություններ չեն, այլ հստակ նպատակ, որին հասնելու միջոցներն են մեր այսօրվա կատարած յուրաքանչյուր քայլը ու գործողությունը։ Ցավոք, այդ բառերը տասնամյակներ շարունակ վարկաբեկվել և արժեզրկվել են պատեհապաշտ ու կեղծ հայրենասերների կողմից, բայց մենք չենք խուսափելու դրանք օգտագործելուց և վերարժևորելուց՝ մեր նվիրյալ ու անզիջում ազգայնական գործունեությամբ։ Տարեցտարի, կեղծ ընտրություններից ու կորուստներից անցնելով, մեզ համար ավելի պարզ է դառնում, որ սա է անկախ, միացյալ ու հզոր Հայաստան կերտելու միակ ճանապարհը։ Ցանկացած ազգային քաղաքական գործիչ կամ առհասարակ ազգայնական, տեսնելով բոլոր այդ ծախված ու դավաճանական կուսակցությունները և ապրելով այս փտած ու հակահայկական նեոբոլշևիկյան համակարգի ազդեցության տակ, չի կարող չհամոզվել, որ ազգային հեղափոխությունը ոչ միայն ցանկալի է, այլև անհրաժեշտ, եթե մենք ուզում ենք մեր Հայրենիքը փրկել վերջնական մասնատումից, մեր անկախ պետականությունը՝ վերջնական ոչնչացումից, և մեր ազգը՝ նոր ցեղասպանությունից։ Մենք քաջ գիտակցում ենք, որ հայ ազգային հեղափոխությունից բացի ոտքի կանգնելու այլ ելք ու ճանապարհ չկա, և անսասան հավատ ունենք, որ մի օր նախախնամությունը պատմական ճիշտ պահին մեզ համար բացելու է այդ ճանապարհը։ Սակայն նաև լավ հասկանում ենք, որ ազգային հեղափոխությունը և դրանից բխող ազգային զարթոնքն ու վերածնունդը օդից չեն կարող առաջանալ։ Դրանք կարող են ծնվել միայն նվիրյալ փոքրամասնության քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ նախապես պատրաստվել են գալիք մակընթացությանը։ Մեր շարժման կարևորագույն ու պատմական սուրբ առաքելություններից մեկն է մեր արժանապատիվ հայրենակիցներին և առհասարակ ողջ հասարակությանը, հատկապես ազգայնական երիտասարդությանը, պատրաստել այդ օրվան՝ քարոզելով այս գաղափարները և ստեղծելով մի կառույց, որը պատրաստ կլինի հաջորդ օրհասական ժամանակներում առաջնորդելու ազգին։ Ներկայիս ազգադավ ու ապիկար համակարգը ոչ միայն անկարող է լինելու որևէ լուծում առաջարկել, այլև իր իսկ կեղծիքների ծանրության տակ կործանվելու է թղթե տնակի պես։ Վերին ուժերի կողմից մեր ուսերին է դրված ապագա ազգային հեղափոխության սերմերը ցանելու պատասխանատվությունը, և մենք շարունակելու ենք կատարել այդ պարտականությունը՝ օրեցօր ջրելով այդ սերմերը մեր պայքարով, զոհաբերությամբ և հաստատակամությամբ։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը #Այս_Անգամ_Աշխարհը #Ճակատագրի_Շարժումը

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։