ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #20 - «Հոսանք»-ի ժողովում (14-02-2026)

03:00:00 14.02.2026

Հայկ Նազարյան - Ճառ #20 - «Հոսանք»-ի ժողովում (14-02-2026)

Ճառ #20
Ժողովում

Գրեթե չորս տարի է անցել այն օրվանից, երբ Ռուսաստանը սկսեց իր պատերազմը Ուկրաինայի դեմ: Մեր հայրենակիցներից շատերը կկարծեն՝ իմաստ չկա, որ մենք անդրադառնանք դրան, քանի որ առաջին հայացքից դա կարծես թե շատ մեծ կապ չունի Հայաստանի հետ, բայց իրականում ճիշտ հակառակն է: Կարծում եմ՝ հարկավոր է, որ մենք բացահայտ ասենք, թե ինչ սպասումներ ունենք այդ պատերազմի ավարտից, քանի որ ուզենք թե չուզենք այն ազդելու է մեզ վրա: Այդ է պատճառը, որ մենք չենք կարող անտեսել այն, ինչ կատարվում է այսօր Արևելյան Եվրոպայում, եթե իսկապես ուզում ենք դուրս գալ ռուսական գաղութատիրությունից և իրական անկախություն ձեռք բերել: 
Այդ իրական անկախությունը ձեռք բերելու համար հարկավոր է նաև հիշել Փետրվարյան ապստամբությունը, որի 105-ամյակն ենք նշելու ընդամենը մի քանի օրից: Այդ ապստամբությունը մեզ՝ հայ ազգայնակններիս ցայսօր ոգևորում է մեր պայքարի ճանապարհում, քանի որ միայն այդ հիշատակը վառ պահելով մենք կկարողանանք պայքարել մեր ազգային շահերի համար: Այդ իրադարձությունները մեզ ստիպում են հիշել, որ մենք պարտավոր ենք դիմադրություն ցուցաբերել ռուս-թուրքական ծավալապաշտության և նրանց հակահայկական ծրագրերի դեմ: Ես համոզված եմ, որ այդ դիմադրության ալիքը միայն աճելու է, երբ Ռուսաստանի ձախողումները գնալով ավելի ակնհայտ դառնան բոլորին՝ մինչև այդ ֆեդերացիայի վերջնական կործանումը: 
Ամենամեծ միֆերից կամ, ավելի ճիշտ, ստերից մեկը, որը տասնամյակներ շարունակ հայությանը ամենաշատն է վնասել, այն է, որ առանց Ռուսաստանի՝ թուրքերը մեզ կոչնչացնեն: Այս մեծ սուտը մեզ շարունակում է պահել ստրկամիտ ու խղճուկ վիճակում, քանի որ մեր հույսը միշտ դնում ենք ռուսների վրա՝ չհասկանալով, որ որքան շատ ենք նրանց վրա հույս դնում, այնքան ավելի շատ ենք տուժում ու ինքներս մեզ վնասում: Սրա մասին, իհարկե, նախկինում խոսել եմ, և կարծես թե 44-օրյա դավադիր պատերազմի խայտառակ պարտությունից հետո մեր հայրենակիցների մեծ մասը սա պետք է հասկանար: Բայց, ցավոք սրտի, զգալի մասը դեռ հավատում է այս ստին և այն անհեթեթությանը, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով՝ մենք ավելի անվտանգ ու խաղաղ կարող ենք ապրել: 
Եթե դա իրոք այդպես լիներ, այս 4 տարվա մեջ հազարավոր մեր հայրենակիցները չէին զոհվի ռուս-ուկրաինական պատերազմում կռվելու ժամանակ: Ավելի շատ զոհ ենք տվել այդ պատերազմում, քան 5 տարի առաջ Արցախում տեղի ունեցած պատերազմում, ինչը պարզապես ողբերգություն է, քանի որ Արևելյան Եվրոպայի այդ ճակատում մեր հայրենակիցները այս պարագայում զոհվեցին իսկապես հանուն ոչնչի: Մենք նույնիսկ չենք էլ նշում Երկրորդ աշխարհամարտում Սովետական միության կողմից կռված մեր զոհերի քանակը, որը պարզապես կարող ենք համարել երկրորդ ցեղասպանություն:  Եթե այսօր Հայաստանը Ռուսաստանի կազմում լիներ, ապա պատկերացրեք՝ այդ իրավիճանում արդեն քանի՜ տասնյակ հազարավոր զոհեր կունենայինք: 
Եթե իրապես կարծում եք, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով՝ մենք Հայաստանը «կփրկենք» թրքացումից, ապա չարաչար սխալվում եք, քանի որ ճշմարտությունն ամբողջովին հակառակն է։ Ռուսաստանի հետ նոր Միութենական միության մեջ մտնելը կլինի Հայաստանը թրքացնելու ամենաարագ ու հեշտ ձևը, որովհետև նման մղձավանջային պայմաններում ռուսներն ու թուրքերը նորից կբաժանեն Հայաստանը ավելի վատ ձևով, քան 1921թ․-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ժամանակ:  Դա հայ ազգին ոչ միայն կզրկի անկախ պետականությունից, այլև որևէ անգամ ռազմաքաղաքական գործոն դառնալու հնարավորությունից։ 
Այսպես են հայադավ նեոբոլշևիկները պատկերացնում այսպես ասած «իրական» Հայաստանը: Սակայն մեզ՝ հայ ազգայնակններիս համար միակ իրական Հայաստանը անկախ, միացյալ, հզոր Հայաստանն է, որը միանշանակ ազատված է ռուս-թուրքական վանդակից։ Այն Հայաստանը, որն իր մեջ կընդգրկի ոչ միայն Արցախն ամբողջությամբ, այլև հայկական լեռնաշխարհի մեծամասնությունը, որովհետև դրան ձգտելը մեր ցեղի ոգու բաղձանքն է ու ճակատագրի կանչը։ 
Սա պետք է խորապես գիտակցենք, եթե ուզում ենք ոչնչացնել այն միֆը, թե Հայաստանը առանց ռուսների կորած է, որովհետև դա մեզ աստիճանաբար տանում է կործանման: Սա լավ հասկանալով՝ մենք կգանք այն եզրահանգմանը, որ Ռուսաստանի կործանումը մեզ՝ հայերիս, հնարավորության պատուհան կբացի մեր պատկերացրած իրական Հայաստանը կերտելու համար, ինչը մենք չենք կարող բաց թողնել: Այդ հնարավորության պատուհանը կբացվի, ինչպես բացվեց մեր ազատամարտիկների համար մոտ 35 տարի առաջ, բայց այս անգամ միայն Արցախը ազատագրելու փոխրեն մենք ազատագրելու ենք Ադրբեջանի կազմում գտնվող մեր բոլոր պատմական հողերը՝ Բաքվի բռնապետին ու հանցավոր ռեժիմին վերջնականապես ծնկի բերելով:
Մակերեսով ամենամեծ երկիրը, որը միաժամանակ միջուկային գերտերություն է և ունի անսղաբաշխական ռեսուրսներ ու աշխարհի ամենախոշոր բանակներից մեկը, արդեն մոտ չորս տարի է, ինչ չի կարողանում գրավել իր չափսերի համեմատ բավականին փոքրիկ Ուկրաինան՝ տալով հարյուր հազարավոր զոհեր և վիրավորներ, այդ ընթացքում նաև քայքայելով իր տնտեսությունը։ Այն խրվել է ճահճի մեջ և չի կարողանում դուրս գալ։ Իսկ մեզ փորձում են համոզել, թե հենց այս նույն պետությունն է, որ 85 տարի առաջ, երբ համեմատաբար շատ ավելի վատ վիճակում էր, իբր միայնակ կարողացավ հաղթել Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիային՝ առանց Արևմուտքի ֆինանսական, ռազմական և ռազմավարական հսկայական աջակցության։ Դա բացարձակ անհեթեթություն է, և ռուսները դա շատ լավ գիտեն։ Ռուսական բանակի ռազմավարությունն ու կազմակերպվածությունը խայտառակություն են. նրա միակ «ուժը» մարդկային ու ռեսուրսների քանակական առավելությունն է և այն, որ թքած ունի սեփական զինվորների կյանքի վրա։ Այս պատերազմը բացահայտել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունը հիմնված է ավելի շատ պատրանքների վրա, քան իրականության:
Կրեմլը շատ լավ գիտի, որ իր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր վիճակում։ Թուրքիան նույնպես պակաս տագնապալի իրավիճակում չէ, քանի որ այնտեղ ևս տարեցտարի անկում է ապրում տնտեսությունը։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նեոբոլշևիկյան Ռուսաստանի Դաշնությունը ներսից փլուզվելու է, ինչպես Խորհրդային Միությունը փլուզվեց խորհրդա-աֆղանական պատերազմի ավարտից հետո։ Մահամերձ Ռուսական կայսրությունը, որը երկու տարի հետո նշելու է իր 300-ամյակը, չի կարողանալու կանխել անխուսափելին։ Նրա վերջնական փլուզումը ավելի դաժան է լինելու, քան Ցարական Ռուսաստանի և Սովետական միության փլուզումները միասին վերցրած։ 
Ամեն դեպքում Ռուսաստանը այս պահին չի «կորցնում» Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես բազմաթիվ արևմտյան թերթեր ու լրագրողներ թյուրիմացաբար կարծում են, և Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին չեն «վռնդում» տարածաշրջանից, ինչպես այստեղ բազմաթիվ տհաս վերլուծաբաններ են կարծում։ Սա իրականում Ռուսաստանի ստեղծած պատրանքն է, քանի որ նա փաստացի ավելի շատ է փորձում ամրապնդել իր դիրքերը այս տարածաշրջանում։ Ռուսաստանը պետք է կարողանա խաբել մարդկանց, թե իբր կորցնում է իր ազդեցությունը այս տարածաշրջանում, որպեսզի պատճառ ունենա մոտ ապագայում շարունակելու իր նվաճողական քաղաքականությունը: Նրա արդարացումը կլինի հենց այն, որ անհրաժեշտ է Արևմուտքից «ինքնապաշտպանվել»։ Այս անգամ իր զորքերը ամբողջությամբ կփորձի մտցնել Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես արեց Արցախում՝ նորից ներկայանալով որպես «խաղաղապահ»։ Դա անելու համար Կրեմլը սպասում է հարմար պահի, որպեսզի Բաքվի բռնապետին կանաչ լույսը տա՝ Հայաստանի վրա հարձակվելու համար, որպեսզի հետո գա «փրկի» մեզ, ինչպես «փրկեց» արցախցիներին։ 
Մարդկության պատմության մեջ բոլոր կայսրությունները, գրեթե առանց բացառության, միշտ վարել են նվաճողական քաղաքականություն «ինքնապաշտպանության» քողի տակ, և Ռուսաստանը դրանցից ոչ մի ձևով չի տարբերվում։ Իսկ ի՞նչ ավելի լավ արդարացում, քան այն, որ Արևմուտքը Ռուսաստանից «խլում է» Հայաստանին ու Ադրբեջանին՝ թուլացնելով նրա դիրքերը իր ազդեցության գոտում։
Ռուսաստանը չի կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի դեռ ներքին փլուզում չի ապրել իր պետությունը, ինչպես եղավ Ցարական Ռուսաստանի ու Սովետական միության կործանման ժամանակ։ Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել նման սցենար։ Քանի դեռ հետսովետական Ռուսաստանը համեմատաբար կայուն է, բնականաբար չի թողնի, որ այս տարածաշրջանը այդքան հեշտությամբ դուրս պլստա իր ձեռքից, քանի որ այն իր համար կենսական նշանակություն ունի։ Պարզ իրականությունն այն է, որ Մոսկվան ու Անկարան ուզում են այս տարածաշրջանը նորից բաժանել իրենց միջև, ինչպես արեցին հարյուր տարի առաջ, և «խաղաղություն» հաստատել՝ Հայաստանի անկախության կորստի հաշվին։ Սա անելու համար, իհարկե, օգտագործելու են իրենց՝ ահաբեկչական պրոքսի պետություն Ադրբեջանին: Այդ երկու գիշատիչների գործարքի առանցքում լինելու է Սյունիքի գրավումը Բաքվի կողմից, ինչը կբերի Հայաստանի համընդհանուր ու վերջնական մասնատմանը։
Հայաստանի կառավարությունը խաղաղություն է ուզում, ինչպես նաև Ադրբեջանինը։ Բայց տարբերությունն այն է, որ մեր դավաճանական կառավարությունը այդ խաղաղության դիմաց պատրաստ է զիջելու մեր անկախությունը՝ ասելով, որ դրանով իբր ամրացնում է մեր անկախությունը, իսկ Ադրբեջանի հայատյաց կառավարությունը պատրաստ է այդ խաղաղության դիմաց հաստատել իր գերակայությունը մեր պետության հանդեպ՝ Հայաստանին զրկելով ինքնիշխանությունից ու անկախությունից։ Եվ այս ամենը ձեռնտու է Ռուսական կայսրությանը, քանի որ նրան միշտ ավելի ձեռնտու է եղել, որ թուրքերը այս տարածաշրջանում գերակա լինեն, քան գոյություն ունենա անկախ և հզոր հայկական պետություն, և պատմությունը այս մասին մեզ բազմաթիվ օրինակներ է տվել։
Ամեն դեպքում, եթե շարունակենք ստրկամիտ մտածելակերպ ու պարտվողական հոգեբանություն ունենալ, Ռուսաստանի փլուզումը ինքնաբերաբար չի բերի Հայաստանի լիարժեք անկախությանը, քանի որ դա իրականություն դարձնելու համար մեզնից պահանջում է նպատակադրվածություն, նվիրում և անհողդողդ պայքար։ Եթե պատրաստ չենք մեր անկախության համար պայքարելու ու զոհաբերություններ կատարելու, ապա մեզ ոչ մի բան չի փրկելու: 
Մենք կարող ենք կոտրել ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը Հայաստանի դեմ և ազատվել ռուս-թուրքական վանդակից միայն այն դեպքում, երբ մենք այս պահից սկսենք պատրաստվել լուրջ պայքարի՝ ընդդեմ թուրքերի, նեոբոլշևիկների ու հայադավների։ Երբ Ռուսական կայսրությունը սկսի ճաքճքել ներսից ու կործանվել, դա մեզ համար ազդակ կլինի՝ գործի անցնելու։
Շատերը կարծում են՝ չափազանցում եմ, երբ ասում եմ, որ ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը այս ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ամենայն հավանականությամբ տրոհվելու է տարբեր խոշոր մարզերի այնպես, ինչպես սովետա-աֆղանական պատերազմից հետո Խորհրդային Միությունը տրոհվեց տարբեր հանրապետությունների, և որ դրա հետևանքով Հայաստանում առաջանալու են լուրջ ցնցումներ, որոնք կարող են բառացիորեն մի գիշերվա մեջ մեր ամբողջ համակարգը կանգնեցնել խոր ճգնաժամի առաջ, քանի որ Հայաստանը, ցավոք սրտի, ամեն առումով կախված է այդ նողկալի ֆեդերացիայից: Կարծում են՝ չափազանցնում եմ հատկապես այն ժամանակ, երբ ասում եմ, որ այս անգամ Ռուսական կայսրությունը երրորդ և վերջին անգամ է կործանվելու։
Սակայն սա ոչ թե մարգարեություն է, այլ պարզ հաշվարկ։ Սովետա-աֆղանական պատերազմը տևեց շուրջ տասը տարի, որի ընթացքում Խորհրդային միությունը ունեցավ մոտ տասնհինգ հազար զոհ։ Իսկ այս՝ արդեն չորս տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը տվել է անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ՝ մոտ մեկ միլիոն, որոնց մեջ, ինչպես արդեն ասացի, ներառված են նաև Ռուսաստանում ապրող հազարավոր մեր հայրենակիցները:
Պետք է նաև հաշվի առնել, որ Սովետ-ը աշխարհաքաղաքական առումով անհամեմատ ավելի ծանրակշիռ գործոն էր, քան այսօրվա Ռուսաստանը, որը միաժամանակ բախվում է բազմաթիվ խորքային խնդիրների՝ նվազող աշխատուժ, արտագաղթ, ծայրահեղ ցածր ծնելիություն և տնտեսական կառուցվածքային խոցելիություն։ Կան նաև բազմաթիվ այլ հասարակական, քաղաքական և տնտեսական գործոններ, որոնք հուշում են, որ ռուսական կայսրությունը գտնվում է անկման փուլում և ապրում է իր վերջին տարիները։ Այդ ամենի մեջ այս պատերազմում Ռուսաստանի ռազմաքաղաքական ձախողումը հանդիսանում է առանցքային գործոններից մեկը։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ բոլոր մեծ կայսրությունները իրենց վերջնական կործանումից առաջ պատերազմներում սկսում են ձախողումներ կրել։ Սա չի վերաբերում միայն Խորհրդային միությանը։ Հռոմեական կայսրությունը իր անկումից առաջ կրեց բազմաթիվ ռազմական պարտություններ գերմանական ցեղերի, հոների և պարսիկների կողմից։ Օսմանյան կայսրությունը 18–19-րդ դարերում աստիճանաբար թուլացավ եվրոպական տերությունների դեմ ռազմական պարտությունների հետևանքով։ Չինաստանում Ցին դինաստիան 19-րդ դարում պարտվեց Օփիումի պատերազմներում և մի շարք այլ հակամարտություններում։ Կարճ ասած՝ պատերազմում պարտություններն ու ձախողումները կործանարար են կայսրությունների համար, քանի որ դրանք չափազանց թանկ են, առաջացնում են ներքին անկայունություն և քանդում են հզորության պատրանքը՝ բացահայտելով իրական խոցելիությունը։ Ջորջ Օրվելը մեզ ասում էր․ «Կայսրությունները պահպանվում են ոչ թե ուժով, այլ պատրանքով․ երբ պատրանքը վերանում է, կայսրությունը կործանվում է»։
Այդ պարտությունները կրում են և հետո կործանվում, որովհետև կայսրությունները մեռնելուց առաջ միշտ մի «վերջին շունչ» են քաշել՝ փորձելով ավելի շատ իրենց սահմանները ընդարձակել և իրենց կամքը ավելի շատ թելադրել այլ պետությունների: Իրենց չափը անցնող ռազմական արշավներ են կազմակերպում, կենտրոնացնում են իշխանությունը, խիստ ճնշում են իրականացնում ընդդիմության դեմ և փորձում իրականացնել շքեղ նախագծեր: 
Կայսրությունների այս «վերջին շունչը» նման է մի մեռնող աստղի, որը մարելուց առաջ ավելի ուժեղ է այրվում: Դա լինում է, երբ կայսրությունները սկսում են բազմաթիվ ներքին խնդիրներ ունենալ, ինչպես, օրինակ, տնտեսական, ժողովրդագրական և հասարակական խնդիրներ: Այդ ներքին խնդիրների պատճառով կորցնում են իրենց վստահությունը սեփական ուժերի, ինչպես նաև իրենց ապագայի նկատմամբ, ինչի արդյունքում դիմում են արտառոց քայլերի, որպեսզի «վերականգնվեն»: Չեն կարողանում ներքին խնդիրների համար լուծումներ գտնել, դրա համար սկսում են «լուծումներ» փնտրել դրսում: Դա նման է մի մեծ էգո ունեցող մարդու, ով իրականում անինքնավստահության և հոգեբանական խնդիրներ ունի, բայց փորձում է արտաքին արարքներով ու մեծ-մեծ խոսելով ինքնահաստատվել: 
Եվ ահա Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության, և ինչու չէ, նաև Չինաստանի վերջին մի քանի տարվա քայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց մեռնող կայսրությունների «վերջին շունչը»: Կրեմլը Արցախին դավաճանելուց հետո սկսեց պատերազմ Ուկրաինայում, որպեսզի հետ բերի իր սովետական սահմանների՝ կարևոր նշանակություն ունեցող մասերը: Իսկ Վաշինգտոնն էլ Թրամփի օրոք ուզում է «Ամերիկան կրկին հզոր դարձնել» կարգախոսով գրավել Գրենլանդիան, ու ինչո՞ւ չէ, նաև Կենտրոնական Ամերիկան ու Կանադան: Սակայն մեր ոխերիմ դաշնակից Ռուսաստանը գաղափար անգամ չունի, որ Արցախի դեմ իր դավադրությունը իրականում հենց իր վերջի սկիզբն էր լինելու:
Ամերիկան ու Ռուսաստանը, որքան էլ տարբեր լինեն, գրեթե նույն արտաքին ու ներքին խնդիրների առաջ են կանգնած, քանի որ երկուսն էլ գերտերություն դարձան Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ պարտվեց ազգայնականությունը, և հաստատվեց սիոնիստական աշխարհակարգը: Շատերը, տեսնելով Վաշինգտոնի ու Կրեմլի համարձակ քայլերը, կկարծեն, թե նրանք նոր թափ են հավաքում, բայց երբ իմանան կայսրության «վերջին շնչի» մասին, կհասկանան, որ այս կայսրությունները, ինչպես նաև իրենց կողմից հաստատված այս պիղծ աշխարհակարգը, կործանման եզրին են կանգնած: Հիշենք Հռոմի իմաստուն կայսր ու փիլիսոփա Մարկուս Աուրելիոսի խոսքերը․ «Նայեք անցյալին՝ նրա փոփոխվող կայսրություններով, որոնք վերելք և անկում ունեցան, և դուք նույնպես կարող եք կանխատեսել ապագան»։
Եվ ահա այսպես, մենք ապրում ենք շատ հետաքրքիր ու ճակատագրական ժամանակներում: Հասել ենք մի շրջադարձային փուլի, որտեղ կա՛մ վերջնականապես կորցնելու ենք մեր անկախ պետականությունը և դրա հետ նաև՝ մեր ազգի ապագան, կա՛մ գրելու ենք մի փառապանծ պատմություն, որը կողջունեին և որով կհպարտանեին մեր հերոս նախնիները: Ինչպես Լեռնահայաստանում ու Փետրվարյան ապստամբության ժամանակ մեր ազատամարտիկները դիմադրություն ցուցաբերեցին թուրքերի ու բոլշևիկների դեմ, այնպես էլ մենք այդ նույն ոգով պարտավոր ենք այսօր դիմադրություն ցուցաբերել թրքասիրության և նեոբոլշևիզմի դեմ՝ օգտագործելով բոլոր օրինական միջոցները: 
Նրանց ոգիները մեզ այսօր վերևից նայում են և ուղղորդում, որովհետև հենց մեզ նմաններից է կախված մեր ամբողջ ազգի ճակատագիրը: Ուր նրանք չկարողացան ամբողջությամբ հասնել հաջողության, մենք կհասնենք, քանի որ ժամանակը  այս անգամ աշխատում է մեր օգտին: Գալիս է զարթոնքի և ազգային հեղափոխություն անելու ժամանակը: 
Այս ամենի ֆոնին մեզ՝ հայ ազգայնականներիս, մնում է սթափ գնահատել զարգացումները և այս պահից պատրաստվել տարածաշրջանային մեծ ցնցումներին, որպեսզի կարողանանք գալիք փոթորիկի ժամանակ դառնալ կայծակ և մեր հայրենակիցներին խավարի մեջ ցույց տալ լուսավոր ճանապարհը: Միայն այսպես մենք կկարողանանք պաշտպանել մեր ազգային շահերը՝ հիմնադրելով իրական հայ ազգային պետություն, և չկրկնել անցյալի սխալները՝ այս անգամ Արարչի կողմից մեզ տրված պատմական սուրբ առաքելությունը լիարժեքորեն կատարելով: 

-  Հայկ Նազարյան, 
   14 Փետրվարի 2026թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։