ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #15 - «Հոսանք»-ի ժողովում - անգլերեն ենթագրերով (25-10-2025)

03:00:00 25.10.2025

Հայկ Նազարյան - Ճառ #15 - «Հոսանք»-ի ժողովում - անգլերեն ենթագրերով (25-10-2025)

Ճառ #15
Ժողովում

Այս տարի՝ մոտ երկու ամիս առաջ՝ օգոստոսի 8-ին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը: Այն մեր նեոբոլշևիկյան կառավարության կողմից ներկայացվեց որպես այսպես կոչված՝ «խաղաղության» օրակարգի համար մեծ ձեռքբերում: Այդ թղթի կտորով հպարտորեն ու աներեսաբար ուզում են մեզ համոզել, որ Ադրբեջանի նման հայատյաց ու ահաբեկչական պետության հետ հաստատ խաղաղություն է երաշխավորվելու, որը պարզապես պետք է անհեթեթություն համարվի ամեն ողջամիտ հայի համար: 
Ռուսամետները կողմ են նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դեմ՝ օգոստոսի 8-ի համաձայնագրին, իսկ արևմտամետները կողմ են օգոստոսի 8-ի համաձայնագրին և գրեթե բոլորը դեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Իսկ հայամետ ազգայանականները երկու փաստաթղթերին դեմ են, քանի որ երկուսն էլ Հայաստանի համար նվաստացուցիչ ու հակահայկական են, որոնք ոչ միայն ամբողջությամբ դեմ են մեր ազգի շահերին, այլև՝ ուղիղ վտանգ են սպառնում մեր անկախ պետականությանը: Օգոստոսի 8-ը փաստացի նոյեմբեր 9-ի շարունակությունն է, և ողջամիտ հայրենասերի համար անհնար կլինի մեկին դեմ լինել առանց մյուսին դեմ լինելու: Երկուսն էլ բխում են ռուս-թուրք-սիոնիստական շահերից՝ փաստացի ճանապարհ բացելով, որ Ադրբեջանը իր լիակատար գերակայությունը հաստատի Հայաստանի վրա՝ մասնատելով ու ոչնչացնելով մեր պետությունը:
Երբ ազգային քաղաքական շարժում գա իշխանության մեր երկրում և կերտի իրապես ազգային պետություն, պարտավոր է լինելու ոչնչացնել այս երկու փաստաթղթերը: Մենք միայն կողմ ենք այն փաստաթղթերին, որոնք մենք մեր ուժով ստիպելու ենք ոսոխին ստորագրել՝ կամաց-կամաց ճանապարհ բացելով Մեծ Հայքի կերտման համար: 
Փաշինյանն ու նրա խմբակը խոսում են իբր մեր անկախությունը ամրապնդելու մասին՝ միաժամանակ պատրաստվելով «խաղաղությանը», ինչը տրամագծորեն հակասում է թե՛ տրամաբանությանը, թե՛ իրականությանը։ Ցանկացած ազգային պետություն, որն իսկապես ձգտում է ամրապնդել իր անկախությունը և հզոր երկիր կառուցել, ոչ թե պետք է պատրաստվի «խաղաղությանը», այլ ընդհակառակը՝ պետք է միանշանակ պատրաստվի պատերազմի։ Եվ յուրաքանչյուր ժողովուրդ, որն «անվտանգության» համար պատրաստ է հողեր ու դրանով իսկ անկախություն զիջել, ի վերջո չի ունենա ո՛չ անկախություն, ո՛չ էլ՝ առավել ևս անվտանգություն, որովհետև իրական ու երկարատև անվտանգություն անհնար է առանց անկախության, ինչպես մեր ազգի պատմությունը բազմիցս ցույց է տվել, հատկապես՝ վերջին 150 տարում։ Մենք սին հույսերով չենք ապրում ու ինքնախաբեությամբ չենք զբաղվում: Գիտենք, որ անվտանգ ու անկախ պետություն կառուցելու միակ ձևը պատերազմին և դաժան պայքարին ամեն կերպով պատրաստվելն է։
Օրինակ՝ լեհերի համար այս ճշմարտությունը ավելի պարզ է դարձել, քան երբևէ: Նրանք գիտեն, որ Ռուսաստանը իրենց պետությանը վտանգ է ներկայացնում և չեն կարող իրենց անվտանգությունը վստահել ո՛չ Բրյուսելին, ո՛չ էլ՝ Վաշինգտոնին։ Ինչպես գիտենք պատմությունից, միջազգային սիոնիզմի կողմից բռնազավթված Արևմուտքը դավաճանեց լեհերին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Յուզեֆ Պիլսուդսկու մահից հետո Անգլիան իր խամաճիկ կառավարությունը տեղադրեց Լեհաստանում, որը մի քանի տարի անց Գերմանիային միտումնավոր հրահրեց պատերազմի։ Սովետը նույնպես հարձակվեց Լեհաստանի վրա, բայց Սովետի դեմ պատերազմ սկսելու փոխարեն Արևմուտքը պատերազմ հայտարարեց Գերմանիայի դեմ և պատերազմի ավարտից հետո, Լեհաստանը «ազատագրելու» փոխարեն հանձնեց հանցագործ Կարմիր Բանակին՝ Լեհաստանը դարձնելով Խորհրդային Միությանը արբանյակ պետություն։ Այդ է պատճառը, թե ինչու Պիլսուդսկին մնում է որպես լեհ ազգայնականների համար լավագույն օրինակ: Եկեք հիշենք, որ Պիլսուդսկին բոլշևիկյան զորքերի դեմ հաղթանակ կերտեց 105 տարի առաջ, ինչպես Նժդեհը նույն թվականներին փշրում էր Ռուսաստանի 11-րդ բոլշևիկյան բանակը Սյունիքում։ Մեկը Արևելյան Եվրոպան էր պաշտպանում Կարմիր աղետից, մյուսը՝ Հարավային Կովկասը, ավելի ճիշտ՝ Հայկական լեռնաշխարհը։
Այս պատմական դասերը լեհերը գիտակցաբար կամ անգիտակցաբար լավ են քաղել, և դրա համար նրանք զգում են, որ իրենց անվտանգությունը կարող է երաշխավորել միայն իրենց բանակը և իրենք կարող են հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Այդ պատճառով Լեհաստանը մեծացրել է իր ռազմական բյուջեն՝ տոկոսային հարաբերակցությամբ դառնալով ամենառազմականացված երկիրը ՆԱՏՕ-ում: Ավելի լավ պատկերացում ունենալու համար նշեմ, որ Լեհաստանի ռազմական բյուջեն կազմում է մոտ 4.7%, իսկ Թուրքիայի ռազմական բյուջեն՝ մոտ 2.5%։ Լեհաստանի զինվելը մեզ համար լավ օրինակ դարձնելու փոխարեն մեր նեոբոլշևիկ, ապազգայն կառավարությունը շարունակում է ժողովրդին հիպնոսացնել՝ խաղաղության մասին կեղծ խոստումներով և մեր բանակը «անվտանգության վերջին գործիքը» դարձնելով։
Ինչպես Լեհաստանը Ռուսաստանին վտանգ է համարում և չի վստահում Արևմուտքին, այնպես էլ մենք պետք է Ռուսաստանից վտանգ տեսնենք և նույնպես  չվստահենք Արևմուտքին։ Լեհաստանը մեզ այսօր ցույց է տալիս, որ բանակը ոչ թե պետք է լինի երկրի անվտանգության վերջին կամ նույնիսկ երրորդ կամ երկրորդ գործիքը, այլ՝ միանշանակ առաջինը: 
Այնուամենայնիվ՝ միայն զենքեր գնելով ու բանակը զարգացնելով հնարավոր չէ երկիրը անվտանգ պահել, եթե չլինի համապատասխան քաղաքական առաջնորդություն։ Լեհաստանին այսօր անհրաժեշտ է Յուզեֆ Պիլսուդսկու նման ազգային ու ռազմաքաղաքական առաջնորդ, ում մեր Նժդեհը համարում էր «մարդկության հոգևոր հսկաներից» մեկը: Սակայն, մեզ Նժդեհի նման նոր առաջնորդ ավելի շատ է պետք, քան Լեհաստանին՝ Պիլսուդսկու նման նոր առաջնորդ, քանի որ մենք իրականում լեհերից է՛լ ավելի վտանգավոր ու ծայրահեղ իրավիճակում ենք գտնվում։
Եկեք հասկանանք, որ խաղաղության հետևից վազելով՝ մենք մոտենում ենք մեր պետականության մահվանը: Այս նեոբոլշևիկյան, հայրենադավ կառավարությունը կեղծ ընդդիմադիրների հետ միասին շարունակում է մեր ժողովրդին խաբել ու մոլորեցնել՝ անտեսելով մեր սերունդների ապագան: Մեզ փորձում են համոզել, որ «խաղաղություն» նշանակում է նահանջ և համակերպում այս ստոր վիճակի հետ, բայց իրականում այդ դատարկ լոզունգները մեզ զրկում են պայքարելու մեր բնական իրավունքից և մեր երկրում իշխանություն պահելու կարողությունից: Մեզ պայքարելու կամքից զրկելով՝ նրանք ուզում են տիրանալ մեր պետությանը, ոտնահարել մեր պատիվը և մասնատել մեր հայրենիքը:
Բայց իրական հայ ազգայնականների վրա «խաղաղության» մասին սին խոսքերը չեն ազդում: Հայաստանում դեռ կան արժանապատիվ հայեր, ովքեր չեն կորցրել ողջամտությունն ու գիտակցությունը, ովքեր գիտեն՝ պարտվողականության հետ համակերպվելը միայն ավելի մեծ աղետների և պարտությունների ճանապարհ է բացում: Մենք գիտենք՝ խաղաղություն հետապնդելով մենք միայն կհանդիպենք ավելի ծանր կորուստների և նոր պատերազմի սպառնալիքների:
Խաղաղություն ունենալու համար հարկավոր է գնալ ոչ թե խաղաղության հետևից, այլ՝ ուժի, հզորության և վեհության հետևից, քանի որ այդպես ենք իրական խաղաղություն ստեղծում: Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր շահերը, պահպանել մեր ազգային արժանապատվությունը և կանգնել յուրաքանչյուր ոտնձգության դեմ՝ միավորվելով մեկ նպատակի շուրջ. ապահովել մեր անկախությունը և մեր ազգի զարգացումը: Խաղաղությունը պատկանում է ոչ թե խաղաղություն մուրացողներին, այլ՝ խաղաղություն պարտադրողներին: 
Հիմա աշխարհը ավելի ապակայուն է դարձել, քան որևէ այլ ժամանակ: Պատերազմները դեռ շարունակվում են և շատանում են, բայց մեր կառավարությունը կարծում է՝ կարող է Հայաստանին մեկուսացված պահել այդ ամենից, կարծես թե լիովին այլ մոլորակի վրա ենք ապրում: Եկեք չանտեսենք այն, թե ինչ է կատարվում Մերձավոր արևելքում, որտեղ սիոնիստների կողմից պաղեստինցիների դեմ ցեղասպանությունը շարունակվում է Գազայում, մինչդեռ աշխարհի մեծ տերությունները ոչինչ չեն անում, կամ ինչը, որ անում են զուտ ցուցադրական նպատակի համար է: Սա կատարվում է ժամանակակից դարում՝ հենց մեր օրերին, ինչը ապացուցում է, որ ուժի գործոնը ոչ թե փոխարինվել է դիվանագիտությամբ ու թղթաբանությամբ, այլ այժմ ավելի մեծ նշանակություն ունի, քան երբևէ:
Սակայն, Հայաստանում գործող ապիկար ու անողնաշար նեոբոլշևիկյան իշխանությունները կարծում են, թե թղթի կտորներով կարող են մեզ համար խաղաղություն բերել Ադրբեջանի նման պետության հետ, որը էապես ոչ մի ձևով չի տարբերվում Իսրայելից: Նրանց այս վարած դավաճանական ու հակահայկական քաղաքականության պատճառով Հայաստանը մի օր կարող է դառնալ «Գազա», եթե մենք մեր մարտական ոգին նորից չարթնացնենք և չկերտենք այնպիսի ազգային պետություն, որի համար պարզ կլինի, որ առանց սեփական ուժերի վրա հենվելու՝ դիվանագիտությունն ու թղթերը ոչ մի արժեք չեն կարող ունենալ: Ուժից է բխում թուղթը, ոչ թե հակառակը: Հայ ազգը պետք է նորից սկսի հավատալ իր ներուժին և կրկին դառնա ուժի գործոն, եթե ուզում է ոչ միայն պահպանել իր անկախ պետականությունը, այլև՝ ապահովել իր ինքնությունն ու գոյությունը այս դաժան աշխարհում:
Մեզ պետք է ազգային արժեքների վրա հիմնված ու ազգայնական քաղաքական շարժումից ծնված՝ ցեղակրոն պետություն, որը կվարի հայասենկենտրոն ու հայամետ քաղաքականություն, որպեսզի Հայաստանը այս տարածաշրջանում դառնա ոչ թե «Գազա», այլ՝ «Սպարտա»: Այստեղ տեղին է նշել մեր Սպարապետ Նժդեհի խոսքերը. «Ես հավատում եմ քեզ, քո ներքին մարդուն և Հային: Հավատում եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտված և վրիժակ սերունդ՝ դյուցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պիտ դառնա Նոր Սպարտա Արևելքի սրտի մեջ: Սպարտա՛, քո երկիրը, որպես նոր Սպարտա, կարող է գոյություն ունենալ տխուր Արևելքում: Ձգտի՛ր, կարո՛ղ ես և պիտի դառնա՛ս:»
Նեոբոլշևիկները խաբուսիկ, օրվելական բառախաղերով փորձում են մեզ հիպնոսացել և մեր գլխի տակ բարձ դնել՝ անուղղակիորեն քարոզելով պարտվողականություն և հանձնվելու գաղափարախոսություն: Հակահայկական նեոբոլշևիկյան համակարգը ուզում է հայ ազգին վերջնականապես ծնկի բերել և ոչնչացնել՝ խեղդելով թշնամու օրակարգի դեմ պայքարելու և դիմադրելու մեր բնական ու առողջ բնազդը, որպեսզի Հայաստանը նորից չկարողանա ուժային գործոն դառնալ այս տարածաշրջանում: Օրինակ, երբ խոսում են ներկայիս Հայաստանի 29,800 քկմ սահմանից, իրականում նկատի ունեն սովետական Հայաստանի սահմանները: Երբ ասում են, որ պետք է խաղաղություն հաստատվի, իրականում նկատի ունեն ընդունել թշնամու լիակատար գերակայությունը: Ճանապարհ բացելը իրականում նշանակում է Հայաստանի թրքացումը, իսկ դադարեցնել հակամարտությունը ասելով՝ նկատի ունեն հանձնվել: 
Սակայն, կան արժանապատիվ ազգայնական հայորդիներ, ովքեր կարողանում են լսել իրենց սեփական ականջներով ու տեսնել իրենց սեփական աչքերով և հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում ու ինչ են մեզ հետ ուզում անել մեր թշնամիները ու նրանց հետ համագործակցող հայադավները: Մենք կարողանում ենք տեսնել շղարշի ու պատրանքի միջով և վստահ ենք, որ այս արհեստական ճնշումը, որը գործում են մեր դեմ մի օր՝ ճիշտ ժամանակին, երբ, օրինակ, գա Մեծ ճգնաժամը, կստանա հուժկու հակազդում: Այդ հակազդումը ոչ միայն կջախջախի ներկայիս պատրանքը և նրանց բոլոր սատանայական ծրագրերը՝ ուղղված մեր ազգի, հայրենիքի ու անկախ պետականության դեմ, այլև՝ իրապես անկախ, միացյալ ու հզոր Հայաստան կերտելու ճանապարհը կբացի, որով մենք պարտավոր ենք լինելու անցնել մեր վճռական կամքով: 
                                         
             - Հայկ Նազարյան 
             25 Հոկտեմբերի 2025թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։