ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Սեմիտականությունը - հոգևոր այդ քաղցկեղը վաղուց է կրծում....

02:00:00 22.05.2022

URL: https://hosank.net/storage/gallery/1680181049.jpg

Ամբողջ տեքստը՝ «Հայրենակիցնե՛ր. Այսօր՝ Եվրոպայի պատմության ամենախռովարար պահին, երբ մահու և կենաց պայքարի մեջ են ազգավեր մարքսիզմն ու ցեղային գաղափարաբանությունը, երբ վերստեղծվում են աշխարհն ու մարդը, հայ երիտասարդության մի մասը դեռ շարունակում է ողորմելիորեն քարշ գալ բախտորոշ անցքերի ետևից: Նա շարունակում է սնվել հին, մեռնող աշխարհի հոգևոր փշրանքներով, նրա հնոտիներով և սնոտիներով: Կտրված Մայր հողից և հայրենի ժողովրդի կենցաղից՝ նա դարձել է հոգեպես անհող և անհայրենիք: Գաղափարաբանորեն մոլորվա՛ծ ու պատեհապաշտ՝ նա չի հասկանում, որ սե***ական ազգաքանդ ու պառակտիչ մտածողությունը վաղուց է իր կնիքը դրել օտարամոլությամբ հիվանդ բոլոր ժողովուրդների հոգու վրա: Սեմիտականությունը - հոգևոր այդ քաղցկեղը վաղուց է կրծում և թունավորում ազգերի հոգին: Դա կեղծում է ամեն արժեք, կասկածի տակ են դնում ամեն ճշմարտություն, տրորում ազգային ամեն հեղինակություն, ծիծաղելի հայտարարում ամեն սրբություն: Անիշխանացուցիչ և ստրկացուցիչ է դա: Նրանով բռնված ժողովուրդները հիմարանում են ազգովին և դադարում անգա՛մ իրենց հայրենիքում մնալ տերը իրենց սեփական ճակատագրի: Մեր երիտասարդության անցեղակրոն մասը դեռ չի հասկացել, որ Հայաստանից դուրս, օտարության մեջ միայն Ցեղի գաղափարն ու պաշտամունքը կարող են փոխարինել հայրենի հողն ու ժողովուրդը. որ Ցեղակրոնի մտածողությունն է հարազատորեն հայկական ու արիական, որ կտրելով Ցեղից՝ անհատը խորթանում է իր էությունից և բաց աչքով նավարկում դեպի անդունդ և կորուստ, որ մի ժողովուրդ այնքա՛ն համերաշխ է, մարտունակ ու ստեղծագործ, որքան որ ցեղաշունչ է. որ միայն Ցեղակրոնությո՛ւնն է ընդունակ ստեղծելու անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտը ազգային ընդհանուր աշխատանքի ու հաջողության համար՝ համախմբելով բոլորի՛ն, բոլորի՛ն մի նպատակի շուրջ: Հայ երիտասարդության մի մասը դեռ չի գիտակցում, որ ժողովուրդների դժբախտությունը պայմանավորվում է նրանով, որ նրանց պակասում է մի մեծ, մի դինամիկական առաջնորդող գաղափար: Այդ դեպքում մանր, պարազիտասյին գաղափարները ծնունդ են տալիս միջակության բռնակալության, որ եղած է ու կմնա բռնակալություններից ամենաամոթալին ու կործանարարը: Նա չի՛ գիտակցել դեռ նաև այն, որ մի ժողովրդի վերածնունդն ու փրկությունը սկսվում է այն վայրկյանից, երբ մի մեծ գաղափար գալիս է ենթարկելու իրեն գոյություն ունեցող բոլոր երկրորդական գաղափարները: Դա ասել է՝ այլևս վե՛րջ խոտոր ճամփաներին, անպտուղ ճիգերին, ներքին իրարակերությանն ու թշնամանքին: Դա ասել է՝ խոր հավատ, լավատեսություն, անսպառ կորով: Դա՝ մե՛ծ գաղափարը, ստեղծում է ոգու միություն, որով վերակառուցվում է կուսակցությունների կողմից պառակտված ազգը: Այդ դեպքում՝ ազգը ճանաչում է մի հատիկ ձև - կազմակերպել հավերժորեն հայկականը՝ Ցե՛ղը ամենի դեմ, որ խորթ են հայ էության: Այդ մեծ, փրկարար գաղափարը հայ կյանքում Ցեղակրոնությունն է, որ գալիս է պառակտված ժողովուրդը վերածնելու ազգի՝ փրկելով վերջինը իր բացասական, իր ցեղաշեղ տարրերի չարաշահությունից և խուժանավարությունից: Հայրենակիցնե՛ր, Ցեղորեն անխաթար ժողովուրդների մեջ ինքնապաշտպանության բնազդը ուժեղանում է իրեն սպառնացող վտանգի համեմատությամբ: Բացարձակ է և՛ հետևյալ ճշմարտությունը. վտանգի ժամանակ զանգվածների մեջ երևան է գալիս ընհանրակա՛նը, հատվածականը, կուսակցականը: Ցեղի՛նն են ու ցեղի՛ց են համերաշխությունն ու ինքնապաշտպանության կարողությունը: Ժողովուրդը Ցեղո՛վ է արթուն, զորավոր և ինքնապաշտպանունակ: Ահա՛ թե ինչու այսօր, երբ քննության է դրված նաև յոթնիցս սուրբ մեր Հայրենիքի ճակատագիրը, ես հայ զորականի խոսքն եմ ուղղում ձեզ, ձեր գուրգուրանքին հանձնելով երկու, միա՛յն երկու բան, այն է՝ մեր փրկարար Ցեղային Շարժումը և Հայկական Լեգեոնները: Այդ երկուսից դուրս ամեն ինչ երկրորդական է ու փանաքի: Այսօր մխիթարության ու հպարտանքի երկու առարկա ունենք՝ Ցեղային Շարժումը և մեր մարտական ուժը: Ապրեցրե՛ք երկուսն էլ, որ ապրեք իբրև Ազգ ու Հայրենիք:» - Գարեգին Նժդեհ, Հայաստանի անկախության 25 ամյակի տոնակատարության առիթով, «Ռազմիկ», 1943թ, թիվ 114

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։