ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր նախնիների համար Նավասարդը միայն տոն չէր...

03:00:00 11.08.2025

URL: https://hosank.net/storage/gallery/1767628030.jpg

Մեր նախնիների համար Նավասարդը միայն տոն չէր․ այն էր հաղթության ու կյանքի վերածննդի օր, տարվա լուսաբացը՝ մեր պայքարով և Արարչի կամքով օրհնված։ Նավասարդը սկսվեց Հայկ Նահապետի հաղթանակով, երբ հազարամյակներ առաջ այս օրը նա տապալեց բռնակալ Բելի իշխանությունը և ազատություն պարգևեց իր մոլորված և պառակտված ժողովրդին։ Այդ հաղթանակը նշանավորեց հայ ազգի ծնունդը և դիմադրության ոգին, որը հոսում է մեր երակներում մինչև այսօր։ Այսօր Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում կանգնած է իր ամենաթույլ կետում։ Բայց թուլության պահերն են, որ դառնում են վերածննդի սկիզբ։ Նավասարդը մեզ հիշեցնում է, որ մենք մեր ռազմիկ նախնինների զավակներ ենք, որը բազմիցս վեր է կանգնել խորտակումից։ Սա մեր պահն է՝ թոթափելու պարտության շղթաները, վերանորոգելու մեր երդումը մեր Հայրենիքի և անկախ պետականության հանդեպ՝ սկսելով վերելքի նոր ու երկար ճանապարհը։ Գալիք տարիները չպետք է լինեն կործանվելու և հանձնվելու, այլ՝ արթնանալու և պայքարելու տարիներ։ Սա մեր Նավասարդն է։ Մեր վերածնունդը սկսվում է հիմա։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Փա՛ռք Հայքին և հաղթանակին

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։