ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ցանկացած քաղաքական շարժման սկզբնական փուլում...

03:00:00 11.07.2025

URL: https://hosank.net/storage/gallery/1767105742.jpg

Ցանկացած քաղաքական շարժման սկզբնական փուլում, հատկապես այնպիսին, որը հիմնված է ազգայնականության ու անկախության գաղափարի վրա, ամենակարևոր բանը երկաթյա, անբեկանելի կամքն է։ Այսօր Հայաստանը կանգնած է խաչմերուկում. շրջապատված է թշնամիներով ու տարածաշրջանային սպառնալիքներով, ծանրաբեռնված է դավաճանության, ցեղասպանության և աշխարհաքաղաքական շահագործման ժառանգությամբ և ներսից քայքայված է դարերի ընթացքում կուտակված բարոյական ու հոգևոր հիվանդությամբ։ Ուղղակի ճիշտ գաղափարներ ունենալը այլևս բավական չէ։ Մեզնից առաջ շատերն են, թեպետ`ոչ հետևողական, խոսել հայրենասիրության, ավանդույթների և ուժի մասին, բայց նրանց պակասել է դիմացկունությունը՝ դիմանալու ճնշմանը, զրպարտությանը, մեկուսացմանը և պայքարի երկարատև, դանդաղ առաջխաղացմանը, որոնց անխուսափելիորեն բախվում է ցանկացած հեղափոխական շարժում։ Նոր ձևավորված ազգայնական շարժումը, հատկապես Հայաստանում, փորձության կենթարկվի բոլոր ճակատներից. արտաքնից՝ այն օտար ուժերի կողմից, ովքեր հայ ազգայնականությունը վտանգ են համարում իրենց տարածաշրջանային ազդեցության համար, ներսից՝ խորապես դախացած էլիտաների, ցինիկ մտավորականների և հուսալքված քաղաքացիների կողմից, ովքեր այլևս չեն հավատում վերածննդի հնարավորությանը: Սրան զուգահեռ մենք պետք է դիմանանք կասկածներին, ծաղրանքներին, և մենակությանը, քանի որ այս պահին քչերն են իսկապես հասկանում մեր տեսլականը։ Միակ ուժը, որը կարող է կոտրել այս դիմադրության պատը, անզիջող կամքն է՝ հենված հստակ, վեհ նպատակի վրա։ Երկաթյա կամքն է պահում մեզ, որ ճնշման տակ չդավաճանենք շարժման հիմնական առաքելությանը։ Դա է ժամանակավոր ձախողումները ուժի աղբյուր դարձնում։ Դա է, որ կարգապահ փոքրամասնությանը ի վերջո հնարավորություն է տալիս փոխել ողջ ազգի ճակատագիրը։ Մեր մտածողությունն ու գործողությունները որևէ կերպ չպետք է պայմանավորված լինեն մեր ժամանակի հավանությամբ կամ մերժմամբ, այլ միայն այն ճշմարտության հանդեպ պարտավորությամբ, որին մենք անկասկած հավատում ենք։ Մենք չենք փնտրում հարմարավետություն, մենք չենք աղաչում հավանության, մենք չենք ճոճվում քամու հետ, մենք եկել ենք կառուցելու հավերժական մի բան, մենք եկել ենք՝ նոր ազգային հոսանք ստեղծելու։ Եվ այդ ամենը սկսվում է մեր ամուր կամքից, որը կոփվում է պողպատի պես՝ պայքարի բոցերի միջով։ Միայն այսպիսի անխորտակելի կամքի միջոցով կարող է հայ ազգայնական շարժումը գոյատևել այնքան, որ հասնի իր նպատակին՝ վերակենդանացնելով անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը։ Թող կասկածեն, թերագնահատեն կամ նույնիսկ ծաղրեն մեզ։ Թող փորձեն ճնշել կամ նույնիսկ`ոչնչացնել։ Միևնույնն է`մենք բոլորից երկար ենք դիմանալու ու հասնելու ենք հաջողության, քանի որ հաղթանակը պատկանում է նրան, ով երբեք չի հանձնվում։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Մի՛շտ Հայ Միացի՛ր և աջակցի՛ր Հոսանքին՝ hosank.net/am/join-hosank #Այս_Անգամ_Աշխարհը

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։