01:00:00 12.06.2025
URL: https://hosank.net/storage/gallery/1761483824.jpg
Մենք չենք ծնվել հնազանդվելու, այլ՝ պայքարելու, քանի որ դա մեր գենի մեջ է։ Հանձնվելը ընտրություն չէ — դա դավաճանություն է հայրենիքին, արյան կանչին, պատմության վրեժին։ Մենք կարող ենք ընկնել, բայց չենք ջախջախվում։ Կարող ենք ժամանակավորապես հետքաշվել, բայց երբեք չխոնարհվել։ Մեր ռեսուրսները քիչ են, բայց գաղափարը՝ վեհ։ Մեր շարժումը փոքր է թվով, բայց մեծ՝ ոգով։ Մեր թշնամիները շատ են, բայց մեր հավատը և կամքը՝ անսասան։ Մենք չենք ձգտում անձնական շահերի, այլ՝ Հայրենիքի փառքի։ Մենք չենք սևեռում հայացքներս հաջորդ ընտրությանը, այլ՝ հավերժությանը։ Մենք չենք վախենում պարտությունից, որովհետև այն այլևս տարբերակ չէ մեզ համար։ Մենք հավատում ենք մեկ բանի՝ հաղթանակի։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։