01:00:00 08.01.2025
URL: https://hosank.net/storage/gallery/1740074828.jpg
Մեր երկրում իշխում է մի խեղկատակ տիկտոկեր գերագույն գեղապետ և նրա ապազգային ու հայրենադավ խմբակը, որոնք այնքան հեռու են ազգային գաղափարներից կամ այսպես ասած «ֆաշիզմից», որքան Արևը Երկիր մոլորակից, բայց բաքվի անտանելի բռնապետ Ալիևը երեկվա իր հայտարարությամբ դեռ ասում է, որ Հայաստանը այս 30 տարի «ֆաշիստական պետություն է» և Ադրբեջանի հանդեպ Հայաստանից բխող «ֆաշիստական սպառնալիքները» չեն վերացել՝ ասելով, որ «կա՛մ այն կվերացնի Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք: Այլ ելք չունենք»: Այս զավեշտալի արտահայտությունները ապացուցում է այն, ինչ հազար անգամ ասել եմ, որ մեր թշնամիները և նենգ «դաշնակիցները» մեզ միշտ փորձելու են «ֆաշիստ» կամ «նացիստ» պիտակավորել, որպեսզի ինչ որ պատճառ ունենան մեզ վրա հարձակվելու համար, կապ չունի թե որքան հակազգային լինի մեր երկրում տիրող իշխանությունը: Նման անհեթեթություն երբեք չէի լսել, քանի որ վերջին երեսուն տարում մեր երկիրը միայն ունեցել է նեոբոլշևիկ և լիբերալ իշխանություններ: Եթե հիմա՞ են մեզ «ֆաշիստական» պիտակավորում, ապա պատկերացրեք ոնց իրենց տակները կանեն, երբ Հայատանում իշխանության գա մի իսկական ազգային ուժ, որը կհամախմբի ողջ ազգին և կմոբիլիզացնի մեր ողջ բանակը: Այսպիսի արտահայտությունները նաև ապացուցում է մի այլ բան, որը նախորդ ամիս գրել էի, որ Ադրբեջանը Թուրքիայի, Ռուսաստանի և Սիոնիզմի համար ահաբեկչական պրոքսի պետություն է, որը չի դադարի մինչև Հայաստանը՝ որպես անկախ պետություն չվերանա քարտեզի վրայից: Հետևաբար պետք է պատրաստ լինենք, որ հաջորդ պատերազմը կարող է լինել համընդհանուր պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի արդյունքում կորոշվի այս երկու հակադիր պետությունների ճակատագրերը: Ադրբեջանը ահաբեկչական արհեստածին պետություն է և այն պետք է կապիտուլացիայի ենթարկենք և հողին հավասարացնենք, եթե ուզում ենք գոյատևենք ու զարգանանք որպես ազգ, այլ ելք չունենք: Մենք դեռ պիտի կռվենք մեր ԻՍԿԱԿԱՆ հայրենական պատերազմը:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։