ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Նոր տարվա օրը, մեր հայրենակիցներից շատերը ասում էին, որ այս տարին թող այն տարին լինի...

03:00:00 04.01.2025

URL: https://hosank.net/storage/gallery/1740074733.jpg

Նոր տարվա օրը, մեր հայրենակիցներից շատերը ասում էին, որ այս տարին թող այն տարին լինի, որ մենք վերջապես ազատվենք Նիկոլից ու նրա ՔՊ ապազգային բանդայից, բայց սա կիսատ-պռատ մի ցանկություն է, որովհետև Նիկոլը մի շատ ավելի մեծ խնդրի ընդամենը մի փոքր մասն է կազմում: Այդ մեծ խնդիրը հենց ռուս-թուրքական վանդակում մնալն է և մեր նպատակը ոչ թե պետք է լինի միայն Նիկոլից ազատվելը, այլ ռուս-թուրքական վանդակից ազատվելը, քանի որ Նիկոլը այդ ռուս-թուրքական վանդակի ներկայացուցիչներից ընդամենը մեկն է. եթե միայն Նիկոլից ազատվենք, նրա նման ռուս-թուրք-սիոնիստական օրակարգին ծառայող ավելի մեծ սրիկա կգա իշխանության և ամբողջությամբ կքանդի մեր երկիրը: Մեր ազգը այդ վանդակի մեջ մնացել է առավել քան 200 տարի, և ամեն ինչ անում են, որ Հայոց ազատատենչ արծիվը շարունակի մնալ այդ վանդակում՝ չթողնելով թևերը բացի և դուրս գա վանդակից: Իհարկե ռուսները ու թուրքերը պատմության մեջ իրար դեմ հաճախ կռվել են ու եղել է որոշ չափով մրցակցություն, բայց երբ հայկական հարցն է բարձրացվել, երկուսը սիոնիստների հետ միասին միշտ համագործակցել են մեր անկախ պետականության դեմ և կշարունակեն համագործակցել մինչև իրենց ուզածին հասնեն և վերացնեն մեր անկախությունը: Սակայն այս վանդակը արդեն սկսում է թույլ կողմեր ցույց տալ և ժամանակը հասունանում է, որ Հայոց արծիվը՝ ազատագրական ոգով տոգորված վերջնականապես դուրս կգա այդ ողորմելի վանդակից և կերտի իսկապես անկախ ու հզոր Հայաստան: Սա պետք է ազգովի լինի մեր միակ կամքը այս և գալիք տարիներին՝ ազատվելով նեոբոլշևիկյան, պանթուրքիստական և սիոնիստական մահվան ճիրաններից: Մեկ Ազգ, Մեկ Պետություն Մեկ Կամք Փա՛ռք Հայքին

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։