05:06:00 15.09.2024
URL: https://hosank.net/storage/gallery/1727434574.jpg
Երբ ասվում է, որ «Հոսանք»-ը Հայաստանի միակ ազգային ու ցեղակրոն քաղաքական շարժումն է, երբեմն լինում են իրենց «նժդեհական» համարող տգետներ, ովքեր ասում են՝«ապե Նժդեհը կապ չունի հակասեմականության հետ, Նժդեհը հրեաների դեմ բան չի ունեցել ապե»։ Լավ կլինի նրանք պատմություն ուսումնասիրեն և կարդան Հայկ Ասատրյանի ու Նժդեհի գրածները 1933թ-1944թ-ի շրջանում, որպեսզի իմանան նրանց ու նրանց գաղափարախոսության կարծիքը ինչ է եղել հակասեմականության և այդ ժամանակներում Եվրոպայում վերելք ապրող ազգայնական շարժումների մասին։ Այդ ժամանակների գրածներում մենք կգտնենք Նժդեհի ու Հայկ Ասատրյանի ամենահասուն ու խոր մտքերը։ Այդ գրածներից մեկը հետևյալն է... «Այդ մեծ, փրկարար գաղափարը հայ կյանքում ցեղակրոնությունն է, որի միջոցով միայն կարելի պիտի լինի պառակտված ժողովրդին վերածել ազգի՝ փրկելով վերջինին իր բացասական տարրերի չարաշահությունից։ Ցեղաշեղ խուժանավարը՝ ծնունդ հոգեբանությամբ ՍԵՄԻՏԱԿԱՆԱՑԱԾ կուսակցությունների, հասարակության մեջ փնտրում է տգետին, միամիտին, չարարվեստը, և նրանց տկարության վրա կառուցում իր հոգևոր իշխանությունը։ Ցեղավարն, ընդհակառակը, իր ժողովրդի ծոցի մեջ փնտրում է հայորեն և մարդկորեն անշահասերին ու առաքինիին և նրանց վստահում ազգի գործը, դատը, ճակատագիրը։ Մեր իրականության մեջ ցեղակրոնությունը լույսի տակ դրեց հայորեն չարն ու բարին, արժեքավորն ու անարժեքը, և հենց այդ է պատճառը, որ չարությամբ ու կեղծիքով գործողները թշնամանեցին նրան։ Հին է, աշխարի չափ հին է այդ երևույթը։ Մեր երկրագնդի վրա ամեն մեծ գաղափար ունեցել է իր մանր թշնամիները։ Տարբեր ճակատագիր չէր կարող ունենալ նաև ցեղակրոնությունը, որ ասել է՝ ցեղաձգտում, ցեղանմանում, հավատարմություն մեր սեփական էությանը։ Մեզ թշնամանեցին նրանք, ում մասին երկու հազարամյակ առաջ ասել է Նազովրեցին՝ Միայն նա կհասկանա, որին տրված է հասկանալ։» - Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ», «Մեծ Գաղափար», 1943թ., հ.159
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։