10:59:00 10.09.2024
URL: https://hosank.net/storage/gallery/1726223561.jpg
«Վաղուց հասկացել ենք, որ մեր հասարակության հիվանդությունները չենք կարող բուժել ընդամենը քվեաթերթիկներով, բարեփոխումներով կամ պահպանողական միջոցներով, որոնք ընդամենը պահպանում են ներկա քաոսային ստատուս քվոն: Մեզ միայն ցեղային արժեքների վրա հիմնված գիտակցության հեղափոխությունը կարող է ոտքի հանել, քանի որ ցեղային արժեքները համարում ենք ազգային ինքնագիտակցության ամրապնդման կարևորագույն միջոց: Ծայրահեղ ժամանակները պահանջում են արմատական միջոցներ, և մեր հիմնարար գաղափարները ու սկզբունքները զիջման ենթակա չեն կարող լինել: Ժամանակները կտրուկ փոխվում են, և մենք ամենուրեք տեսնում ենք, որ աշխարհի բոլոր գերտերությունները թուլանում են՝ իրենց հետ ապակայունացնելով հասարակական ու տնտեսական համակարգերը։ Շուրջբոլորը տեսնում ենք, որ բոլոր՝ ներկա համակարգերը փլուզվելու են հենց իրենց ստերի ծանրության տակ, որը մեզ համար նոր հնարավորությունների պատուհան կբացի։ Այս գալիք նոր դարաշրջանի համար պետք է ունենալ նոր հեղափոխական գաղափարներով համապատասխան Հավատամք, որով կարող ենք հին աշխարհի մոխիրների վրա նոր աշխարհ կառուցել։ Այդ շրջադարձային փոփոխությունները տեսնելու համար, նախ մենք ինքներս միասին պետք է դառնանք այդ փոփոխությունը։ Այս պահից պիտի կողմնորոշվենք և կանգնենք պատմության ճիշտ կողմի վրա՝ ցեղակրոնությանը նոր շունչ տալով նոր հազարամյակի համար։» - Մեր Պայքարը ( hosank.net/am/manifesto )
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։